Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Այդքան հեռո՜ւ, այդքան մո՜տ…

13:10, Четверг, 18 Января, 2018 года
Այդքան հեռո՜ւ, այդքան մո՜տ…
    
    
    

Ա՜խ, քո «մո՜տը» այնքա՜ն հեռու

Խոցոտում է ինձ,

Ա՜խ, քո «հեռուն», որ այդքան մո՜տ

Ինձ չի՛ ասում ոչինչ:


    

Ուրի՜շ լեզու ունի սիրտը

Եվ բառե՜րն են անծանոթ,

Ուրիշ ցա՜վ է սեղմում գիրկը

Լինի հեռո՜ւ, լինի մոտ…


    

Ու թվո՜ւմ է ուրիշ մի սիրտ

Սի՜րտդ է մտել ու կծկվել,

Որպես երկնից ընկած բարի՜ք

Այն չե՛ս կարող անտեսել:


    

Սակայն սի՜րտը սրտի ներսում

Տրոփյո՜ւն է կրկնակի,

Լինի մոտի՜կ, լինի հեռո՜ւ

Ցավեցնո՜ւմ է անհարկի…


    

Բայց առավել ցավեցնո՜ւմ է,

Երբ լինում է միայնա՜կ

Ու միայնակ թպրտո՜ւմ է՝

Ասես ծա՜նր բեռան տակ:


    

Ի՞նչն է հաճո՝ չես հասկանում

Լռությո՞ւնը, տրոփյո՞ւնը այդ օտա՜ր,

… Լռության պե՜ս տրոփյո՜ւնը

Ունի բուրմո՜ւնք, ունի՜ համ:


    

Տրոփում է քո բուրմո՜ւնքը,

Սրտումս՝ խուլ մի կարոտ,

Մի նոր ե՜րգ է երգում սիրտս ՝

Այդքան հեռո՜ւ, այդքան մոտ…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4894 | 0 | 0
Facebook