Ֆինանսավորման բանաձևի փոփոխության հետևանքով
Կոտայքի մարզի դպրոցների մի մասը ստիպված են գնալ կրճատումների, հակառակ դեպքում դպրոցը տարվա կեսին կբախվի լուրջ խնդիրների /կրճատումները վերաբերում են ՄԻԱՅՆ վարչատնտեսական հաստիքներին/:
Այս պահի դրությամբ մարզպետարանի համապատասխան վարչությունները դպրոցների տնօրենների և հաշվապահների հետ աշխատում են հաստիքացուցակների վրա:
Կոտայքի մարզպետի կողմից կա հստակ հրահանգ` ուսումնասիրել բոլոր հնարավորությունները և նվազագույնի հասցնել կրճատումները:
Հ.Գ. Գաղտնիք չէ, որ դպրոցներում երբեմն ուռճացվում են հենց վերոնշյալ հաստիքները, իսկ իրավապահ մարմինների վերջին բացահայտումները դրա վառ ապացույցն են /գրանցված չաշխատողներ/:
Հաստիքացուցակները հաստատելուց հետո, մեր հաջորդ պահանջը կլինի դպրոցների կայքէջերում աշխատակիցների նկարները և անուն ազգանունները ներառելը...:
Կոտայք Կրթություն Մշակույթ