Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Խրատներս քեզ համար թող դառնան սուր անսասան

12:29, Пятница, 12 Января, 2018 года
Խրատներս քեզ համար թող դառնան սուր անսասան
    
     Լույս աշխարհ եկավ մեր լավ բալիկը,
     Մեզ հիյացրեց մեր սիրունիկը,
     Թող որ միշտ ժպտա մեր թմբլիկը,
     Մեծանա առողջ մեր Սարգիսիկը:
    
     ................................................................................
    
     Թող խաղաղ ապրի համայն աշխարհը
     անհոգ թող անցնի բալիկիս օրը:
     Հիվանդությունը թող մնա գերի
     չարակամ մարդկանց մարմինը քերի,
     առողջությունը քեզ ժպտա մեկից
     և ամբողջ կյանքում լինի ուղեկից:
    
    
    
     Խրատներս քեզ համար, թող դառնան սուր անսասան,
     Խորհուրդներս կուռ բազկիդ՝ լինեն վահան անբաժան։
    
     Պետք է ես այսօր սրտաբուխ երգեմ,
     Իմ խորհուրդներով, կեղծիքը հերքեմ,
     Ու հերքեմ սուտը որպես մի չարիք,
     Որ ազնիվ սրտերն այն չչարչարի:
    
     Բարին չարի դեմ անզոր է իրավ,
     Թե ձեռքին չունի սուր մի անիրավ,
     Թող սուրն այդ լինի տեսքով գրերի,
     Որ խոցելուց այն չարիք չբերի:
    
     Միշտ գործը արի և խոսքը բարի
     Ազնիվ սրտերին պատիվ կբերի,
     Լսի'ր, իմ զավակ հայրդ ինչ կասի,
     Չթողնես չարը քեզ անդունդ քաշի:
    
     Դու բարի եղիր, բայց մի զլացիր
     Չարին դու ընդմիշտ բարությամբ խոցիր,
     Թույլ չտաս, որ նա քեզ մոլորեցնի
     Եւ սին հույսերով քեզ հիմարացնի:
    
     Զավակս, իմ հեզ, եղիր միշտ ուշիմ,
     Մի թող, որ Նեռը քեզ կյանքում հուշի,
     Չարին միշտ բարուց դու զանազանի,
     Որ արդար ճամփից այն քեզ չհանի:
    
     Տմարդը դիմակ կհագնի բազում,
     Ծպտյալ իր հոգով կտա քեզ ուսում,
     Թե այս աշխարհում նա է միշտ շահում,
     Ով իր քսակը փակ է միշտ պահում:
    
     Ո՞վ իբրև գիտե, երբ է բարկանում,
     Ու երբ է լալիս, կամ երբ ծիծաղում,
     Որ այն ճարպիկն է շահույթն իր պահում,
     Ով մեծավորի հոգին և խոսքը երբեք չի դաղում,
     Եւ անօգնական ու անճարակի միամիտ քայլից,
     Իր թաթով իսկույն, նրա սխալից շահույթ է քաղում:
    
     Զավակ իմ բարի, դու հորդ լսի
     Ծնողն իր որդու վատը չի ուզի,
     Խրատներս այս՝ գուցե քեզ հուզի,
     Բայց չարյաց ծովում այն քեզ չի սուզի:
    
     Ապրիր դու այնպես, որ այս աշխարհում
     Քեզ երբեք չասեն, ի՞նչու ես դողում,
     Դողում ես վախի՞ց, թե՞ ստոր խաղից,
     Կամ, գու՞ցե ազնիվ մետաղի շողից:
    
     Դու պետք է ապրես կյանքում միշտ այնպես,
     Որ մարդիկ ձգտեն ապրել ճիշտ քեզ պես,
     Քո խելքով ճկուն, տկարին անզոր,
     Լինես միշտ նեցուկ բազկովդ էլ հզոր:
    
     Մտքիդ թռիչքը իջնի անհունից,
     Իսկ խոսքդ՝ բարձր, թող սուրա թռչնից,
     Երդմանդ քաշը սահման չունենա
     Շիտակ ու բարի հավերժ դու մնա:
    
     Սրինգդ հսկա սարեր սասանի
     Բարությամբ լցնի հոգին գազանի,
     Գրչիդ ուժը, թող բարին ուսանի
     Մայր հայրենիքիդ լինես պիտանի:
    
     Թշնամիդ երբեք քեզ ցած չգցի
     Չարը թող երբեք սիրտդ չխոցի,
     Դարձիր դու մարտիկ ընդդեմ վատ բանի
     Թափիր, թող գետը չարիքը տանի:
    
     Հարազատներդ սիրով քեզ պատեն,
     Ընկերներդ՝ քո խորհրդով դատեն,
     Ազգդ քո գործից թող որ միշտ շահի,
     Անունդ բարի, իր սրտում պահի:
    
     Հայրենի հողին լինես միշտ նեցուկ
     Ոսոխը քեզնից դողա թող ծածուկ,
     Հավատքդ քո մեջ հավետ վառ պահես
     Եւ տիրոջ վարքից դու դասեր քաղես,
     Ծնողի խոսքին միշտ ականջ կախես,
     Խրատներս այս երբեք չթաղես:
    
     Ինձ ի՞նչ կմնա այս դեպքում որդիս,
     Օրհնանքս տալ քեզ և ժողովրդիս,
     Կփառավորվի մեղավոր հոգիս,
     Թե լինես արժան հինավուրց ազգիս:
    
     Դու իմ որդիս, լավ հիշի'ր, Զավակն ինչքան մեծանա,
     Ծնողների համար նա, միշտ էլ մանուկ կմնա։
    
     Ս. ՍՏԵՓԱՆՅԱՆ.
     ԱՐԱՀԵՏ ՊԿ. Պրոդյուսեր
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4606 | 0 | 0
Facebook