Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ԽԱՂԱՂ ԵՐԿԻՆՔ ՈՒ ԱՆՓՈՐՁԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ. ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉՆ Է. hraparak.am

19:23, Среда, 10 Января, 2018 года
ԽԱՂԱՂ ԵՐԿԻՆՔ ՈՒ ԱՆՓՈՐՁԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ. ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉՆ Է. hraparak.am

Հրազդանում մեկնարկեց 2018 թվականի առաջին զորակոչը։ Հրազդանի զինվորական կոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության մեկնեց հրազդանցի նորակոչիկների առաջին խումբը. «Աշխարհին խաղաղություն եմ ցանկանում, բոլոր տղաներն էլ պետք է ծառայեն, թող գնան անփորձանք ծառայեն ու տուն վերադառնան», - մեզ հետ զրույցի ժամանակ նշեց նորակոչիկի մայրը:

Բոլոր ծնողների ցանկությունը նույնն է՝ խաղաղ երկինք ու անփորձանք ծառայություն: Նորակոչիկներն էլ իրենց հերթին ծով համբերություն էին մաղթում իրենց ծնողներին: Հրազդանի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջին զորակոչը ուրախ եւ հանդիսավոր չի լինի, քանի որ օրեր առաջ Հրազդանում զինծառայող է վթարի պատճառով մահացել: Քաղաքային եւ մարզային իշխանության ներկայացուցիչները նորակոչիկներին ճանապարհ կդնեն Վանատուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից:

Թեև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները ոգեշունչ խոսքերով տղաներին բարի ու անփորձանք ծառայություն էին մաղթում, ծնողների ուշքն ու միտքն իրենց որդիներն էին:

Նելլի Կարապետյան


    
     hraparak.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3981 | 0 | 0
Facebook