Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Եղբայր, տվեք իմ հանգուցյալին, գնամ

12:27, Суббота, 06 Января, 2018 года
Եղբայր, տվեք իմ հանգուցյալին, գնամ

-Եղբայր, ես միջոցներ չունեմ ձեր ծառայությունից օգտվելու համար: Հանգուցյալ հարազատիս պատանքով եմ թաղելու, թանկարժեք դագաղ պետք չէ: Վաղօրոք հագուստ էլ ենք գնել, հագուստ պետք չէ: Բազմաթիվ հարազատներ ունեմ՝ դիակը մինչև գերեզմանոց ձեռքեր վրա կտանեն, ձեր դիակառքը պետք չէ: Տուր իմ հանգուցյալին տանեմ, հարազատներս տանը կոտորվեցին, -մղկտալով խնդրել է տղամարդը:

- Ոչ, մինչև չօգտվեք մեր ծառայությունից, դիակը մի քանի օր կմնա դիահերձարանում, -անդրդվելի ու անտարբեր, պատասխանել է բժիշկը:

Մի հատված է գավառական քաղաքի դիահերձարանի բժշկի ու հանգուցյալի հարազատի երկխոսությունից:

Փաստորեն արատավոր սովորություն է արմատավորվել, երբ մեկը պետական կամ համայնքային կառույցներում աշխատանքի անցնելով, իր դիրքն ու պաշտոնը չարաշահելով, փորձում է անձնական օգուտ ստանալ: Չնայած օրենքով արգելված է, սակայն նա չի վարանում բիզնեսով զբաղվել: Բայց նա կարող է դա անել իր հիմնադրած ընկերության կամ իր ընտանիքի անդամ հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ միջոցով, ստիպելով մարդկանց օգտվելու իր ծառայություններից: Ասում են, որ նույնիսկ բժիշկն է ստիպում հիվանդին դեղորայքը գնել միայն իր հիմնած դեղատնից:

Այս արատավոր երևույթը տարածված է հատկապես մարզերի համայնքներում, երբ մարդիկ այլընտրանք չունեն:
     Ժամանակն է նրանց ցույց տալ օրենքի տառը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
14970 | 1 | 0
Facebook