Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ՇՈՒՆՆ ԷԼԱ ԾՆՈՒՄ, ՄԱՐԴՆ ԷԼ. ԿԱՄ՝ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ԾՆՈՂԱԿԱՆ ԴԱՍՏԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
22:41, Пятница, 05 Января, 2018 года
ՇՈՒՆՆ ԷԼԱ ԾՆՈՒՄ, ՄԱՐԴՆ ԷԼ. ԿԱՄ՝ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ԾՆՈՂԱԿԱՆ ԴԱՍՏԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Էս առումով մարդկանց մի ինչ որ մաս իրա հասկացողությամբ շնից քիչա տարբերվում, կամ՝ բացարձակապես չի տարբերվում: Շան համար միևնույնա, թե ինչ տեսակ շրջապատում կմեծանա իրա լակոտը, քանի որ շան շրջապատում բարոյական հասկացությունները իսպառ բացակայում են: Շան համար կարևորա մենակ կեր՝ ուտելիք ըլնի, ու լրիվ՝ հերիքա:

Ի տարբերություն շան, մարդու շրջապատը արմատապես տարբերվումա շան ու շնային միջավայրից: Մարդը գտնվումա ընե՛նց միջավայրում, որդեղ համարյա ամեն բան կախվածա բարոյական նշանակության հարաբերություններից: Եթե էդ բարոյական հարաբերություններին փոխարինվեն մի ուրիշ տեսակ՝ գայլային ու շնային ՝՝բարոյականությամբ՝՝ հարաբերությունները, որդեղ մարդը մարդու համար շուն կամ՝ գայլա, ապա նորմալ մարդը և ո՛չ մի դեպքում չի համարձակվի էրեխա ունենալ՝ չնայած կերի առատությանը, որը ընդամենը պատասխանատույա մարդ կենսաբանական տեսակի գոյության համար: Բայց գիդենք, որ մարդ կենսաբանական տեսակը նաև հոգևոր, հոգի ունեցող արարածա ու մենակ էդ հոգևոր - բարոյական հարաբերություներումա կայանում որպես մեծատառով ՄԱՐԴ:

Նրանց, ում թվումա, թե իրանց կյանքում էրեխա ծնելով կատարել են իրանց հիմնական առաքելությունը, ապա իրանք խորապես սխալվում են: Էրեխա բերելը գործի կեսնա: Կարևորը էնա, թե ինչ տեսակ հարաբերություններում պտի հետո ձևավորվի՝ դաստիրակվի ու մեծանա ու ապրի էդ էրեխեն, այսինքն հոգով ի՞նչ պտի դառնա շու՞ն, գե՞լ, թե՝ մարդ:

Էսօրվա լիբերալ հասարակությունում ծնողից խլվածա իրա էրեխուն բարոյական մարդ դաստիրակելու իրավունքը: Ծնողը իրավունք չունի էրեխուն դաստիրակի ընենց, ոնց որ պահանջումա ավանդական բարոյական կարգը: Ծնողի ու ուսուցչի վրա գոյություն ունի վիթխարի ճնշում, որը կատարելագործվելա ռեպրեսիայի մակարդակով: Ծնողը իրավունք չունի էրեխու վրա անգամ ձեն բարձրացնի, ձեռն ու քամագը ոչ նորմատիվ վարքի ու զանցանքի համար ճիպոտով դաղի: Նման դեպքում ծնողի վրա կարան դանոս անեն ու ծնողական իրավունքից զրկեն: Անգամ էրեխուն են հարցաքննում մանկապարտեզում ու դպրոցում, թե ծնողը ի՞նչ տեսակա վերաբերվում իրանց՝ բնավ հարցը չդնելով ընենց, թե դաստիրակչական նպատակներո՞վ, թե ուղղակի՝ սադիստական հակումներից հելնելովա արվել: Այսինքն ծնողական դաստիրակիչ ձեռը, որը կարար ժամանակին կանխեր իրա հաշիշ քաշող, ալկոհոլիզմի ճանապարհ բռնած էրեխու սխալ ճանապարհով գնալը, այսուհետ բացակայումա ու արդյունքում մարդու էրեխեն կարա հայտնվի պետական բանտում, ազատազրկվի, տեսնի բանտային այլանդակ կյանքը ու բանտից ամենանողկալին իրա հետ դուրս հանի քաղաքացիական կյանք՝ թունավորելով հասարակական ոչ էնքան բարվոք հարաբերություններով լի կյանքը: Սա մտածված, գիտակցված ոււ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ցիկլա, որի դեպքում հանցավորությունը երբեք չի կրճատվի հասարակության մեջ: Փաստորեն ստացվումա, որ էրեխուն ծնողական ձեռից ավելի ծանր հարվածով խփումա պետական հանցավոր ապարատը, որի արդյունքը մարդ կոչվածի կործանումնա ըլնում: Ու սրա անունը էսօր դրվումա որպես՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ, որդեղ արդեն ո՛չ ՄԱՐԴ հոգեբանական տեսակը կա, ո՛չ էլ՝ ՄԱՐԴ ՄՆԱԼՈՒ իրավունքը:

Ծնողական դաստիրակության իրավունքը վերացնելով ու անունը դնելով ՝՝բռնություն՝՝, էսօր Արևմուտքում արդեն բռնել են մարդու շնացման, դեգրադացիայի ուղին, որդեղ ոււտելը, խմելը ու հագնվելը գովազդային տեխնոլոգիաներով հասցվածա պաշտամունքի աստիճանին: Մի տեսակ մեծ մտահոգություն կա, որ Հայաստանում էդ շնացման պրոցեսը մեծ թափով առաջ կգնա, քանի որ հայը Քիփլինգի բառապաշարով ասած՝ ԲԱՆԴԵՐԼՈԳ ԺՈՂՈՎՈՒՐԴԱ ու որում լիբերալ, ֆեմինիստական նախիրը կատարումա հարվածային դեր՝ պատրաստ հրաժարվելու մի կտոր փայլուն թիթեղի՝ արծաթի դիմաց, իրա ունեցած ու իրան հավատարմորեն դարերով ծառայող իմաստուն ավանդույթներից ու բարոյականությունից:
    
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     05.01.2018

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5381 | 0 | 0
Facebook