Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ես վախենում էի կանանց հետ սեռական

20:45, Пятница, 05 Января, 2018 года
Ես վախենում էի կանանց հետ սեռական
     Սեռական հասունացման շրջանում, առաջին երազախաբություններից հետո, տարիքով մեծ ընկերներս ինձ խորհուրդ տվեցին ձեռնաշարժությամբ զբաղվել: Ձեռնաշարժությամբ զբաղվում էի այն ժամանակ, երբ տանը մարդ չէր լինում: Սակայն դա աննկատ չէր անցնում մորս կողմից: Ինձ ծեծում էր դրա համար, վախեցնում, թե այլևս աղջիկների հետ սեռական հարաբերություններ չեմ կարող ունենալ: Չնայած նրա սպառնալիքներին ու ծեծին, ես շարունակում էի քնելուց առաջ ինձ համար «հաճելի» գործով զբաղվել: Տանջվում էի, ուզում էի դադարեցնել, սակայն չէի կարող:
     Մայրս պատմել էր հայրիկիս, ով նույնպես սպառնաց ու ծեծեց: Վախենում էի, բայց չէի կարողանում զսպել ինձ: Մի օր էլ, որպեսզի չկարողանամ զբաղվել, հայրս կապեց սեռական անդամիս գլխիկը ծածկող մաշկը՝ թլիփը: Գիշերը միզելու ցանկություն առաջացավ, սակայն չհասցրեցի թելը կտրել և մեզը հավաքվեց կապված թլիփի տակ: Անհարմար զգացի դիմել ծնողներիս օգնությանը: Ինքնուրույն թելը կտրելու փոխարեն, ինձ թլփատեցի: Արյունոտվեցի և միայնակ չկարողացա ինչ-որ բան անել: Ստիպված էի ծնողներիս արթնացնել: Ինձ տարան հիվանդանոց և այնտեղ առաջին օգնությունը ցույց տվեցին և ամեն ինչ բարեհաջող անցավ:
     Տարիներ անց, երբ հասունացա, այդ բոլորը վատ հետևանքներ ունեցան իմ հոգեբանության վրա: Ես վախենում էի կանանց հետ սեռական հարաբերություններ ունենալուց: Իսկ սովետական բանակում ծառայելու տարիներին, լողանալիս խուսափում էի թլպատված անդամով երևալ ընկերներիս աչքերին, քանի որ նրանք կարող էին մտածել, թե ես այլ կրոն եմ դավանում:
     Բախտս բերեց միայն այն ժամանակ, երբ ծառայությունից հետո, մի հնարամիտ և փորձառու կին հանդիպեց: Հետս սեռական հարաբերություններ ունենալով, ինձ դուրս բերեց այդ ծանր հոգեբանական վիճակից: Օրըստորե կարողացա աղջիկների հետ շփվելու համարձակություն ձեռք բերել: Ընթացքում սիրահարվեցի ապագա կնոջս և ամուսնանացա նրա հետ:
     Իմ երեխաներին երբեք չեմ վախեցրել և պատժել օնանիզմով զբաղվելու համար, քանի որ պատիժն ավելի վատ ազդեցություն է ունենում, քան այն, ինչով նրանք սիրում են զբաղվել պատանի հասակում: Աշխատոել եմ հասկացնել, ոչ թե ծեծել ու վախեցնել:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4154 | 1 | 0
Facebook