Идет загрузка...
COMMENT.am
Сегодня:  Вторник, 16 Октября, 2018 года
Проценты по депозитам:  
Армянский драм
14.00%
,
Доллар США
6.50%
,
Европейское Евро
4.00%
,
Русский рубль
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Статьи

Կրկնուսույցներ: Ովքե՞ր են նրանք

18:51, Четверг, 11 Января, 2018 года
Կրկնուսույցներ: Ովքե՞ր են նրանք
     Այսօր շատ երեխաներ ստիպված են լինում օգտվել կրկնուսույցների կամ ռեպետիտորների ծառայությունից, քանի որ դպրոցներում այնքան էլ լավ չեն սովորեցնում դասը: Իսկ ովքե՞ր են այդ կրկնուսույցները: Հիմնակամում, նրանք աշակերտների ուսուցիչներն են, ովքեր դպրոցում լիարժեք պարապելու փոխարեն, ստիպում են երեխաներին, բավականին մեծ գումարի դիմաց, առանձին պարապել և յուրացնել դպրոցական ծրագրով նախատեսված նյութը: Հարց է առաջանում, թե ինչպե՞ս էին մեր ծնողները, առանց կրկնուսույցների օժանդակության, գերազանց սովորել: Եթե որևէ աշակերտ, ով իրական գիտելիքների համար է հաճախում դպրոց, փորձի հրաժարվել վճարովի պարապմունքերից գումար չունենալու պատճառով, ապա նա կդառանա ուսուցչի աչքի փուշը և որևէ բարձր գնահատական չի ստանա:
     Ցավալի է, որ այդ արատավոր սովորությունը գործում է նաև արտադպրոցական դաստիարակության՝ երաժշտական, արվեստի, մարզադպրոցներում, որտեղ կրկնուսույցին, ով նույն իր դասատուն է, վճարարվող գումարը մի քանի անգամ ավելի է իր վարձավճարից:
     Թող կարծիք չստեղծվի, որ բոլոր ուսուցիչներին է դա վերաբերվում: Մեր դպրոցներում աշխատում են նաև իր գործին նվիրված մարդիկ, որոնցից պետք է օրինակ վերցնեն փողի մոլուցքով տառապողները:
     Հետաքրքիր է, այդ մասին գիտեն կրթության նախարարությունում կամ հարկեր վճարու՞մ են այդ գումարներից: :
Продвижение этого поста

Нравится
2
Не нравится
0
| | |
12131 | 0 | 0
Facebook
Пресс-секретарь