Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Որսորդն ու թռչնակը

17:15, Среда, 13 Декабря, 2017 года
Որսորդն ու թռչնակը

Որսորդը մի թռչնակ է բռնում:

-Ի՞նչ ես մտադիր ինձ անել, - հարցրնում է թռչնակը:

_ Մորթել և ուտել, - պատասխանում է որսորդը:

Թռչնակն սկսում է աղաչել.

-Ինձ մի' կործանիր, բարի' մարդ: Չե՞ որ ինձնով չես կշտանալու: Եթե խոստանաս, որ ինձ ազատ կարձակես, քեզ երեք լավ խորհուրդ կտամ: Այդ խորհուրդները քեզ ավելի շատ ավելի օգտավետ կլինեն, քան իմ միսը: Առաջին խորհուրդս դու կլսես հիմա` քանի դեռ քո ձեռքերում եմ: Երկրորդ խորհուրդս կտամ, երբ թառեմ այն ծառին, իսկ երրորդ խորհուրդս կլսես այն ժամանակ, երբ թռչեմ հասնեմ այն ժայռին:

Որսորդն ասում է.

-Դե' լավ, համաձայն եմ, ասա':

-Երբեք մի' ափսոսա այն բանի համար, որն այլևս չես վերադարձնի, - ասում է թռչնակը:

Այս խորհուրդը որսորդին դուր է գալիս, և նա թռչնակին բաց է թողնում:

-Երբեք մի' հավատա այն բանին, որը չի կարող լինել, - ասում է թռչնակը` ծառին թառելով, ապա սլանում է վեր ու շարունակում. - Տխմա'ր մարդ, եթե դու ինձ մորթեիր, ապա որովայնումս երկու անգին մարգարիտ կգտնեիր:

Փոշմանած որսորդը բացականչում է.

-Մինչև վերջնականապես անհետանալդ, գոնե երրորդ խորհուրդդ տուր:

-Արդյո՞ք իմաստ ունի երրորդ խորհուրդս տալ, եթե դու արդեն իսկ մոռացել ես նախորդ երկուսը: Մի՞թե ես քեզ չասացի. «Երբեք մի' ափսոսա այն բանի համար, որն այլևս չես վերադարձնի» ու «Երբեք մի' հավատա այն բանին, որը չի կարող լինել»: Այնինչ դու ափսոսացիր, որ ինձ արձակեցիր ու հավատացիր, թե իմ որովայնում մարգարիտներ կան: Երբևէ եղե՞լ է, որ իմ պես փոքրիկ թռչնակն այնպիսի թանկարժեք քարեր կտցի, որոնք միայն ծովի հատակում են լինում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
9196 | 0 | 0
Facebook