Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Նոր սառցե ներկայացում՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում

Yerevan info
Автор:
Yerevan info
16:11, Вторник, 12 Декабря, 2017 года
Նոր սառցե ներկայացում՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում

Երևանի քաղաքապետարանի «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում տեղի է ունեցել «Դեպի ապագա» սառցե ներկայացման շնորհանդեսը, որին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

Ներկայացումը բաղկացած է եղել երկու հիմնական հատվածներից: Առաջին հատվածում ներկայացվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի գեղարվեստական բեմականացումը սառույցի վրա, իսկ երկրորդ հատվածում հանդիսատեսներն ունկնդրել են գեղեցիկ համարներ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի սաների, ինչպես նաև «Բալետ սառույցի վրա» խմբի կատարմամբ:
     Միջոցառման ներկաները խոստովանել են, որ մեծ բավականություն են ստացել ներկայացումից՝ վերապրելով բեմականացված տեսարաններն ու հիանալով բազմապիսի գեղարվեստական համարներով:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2437 | 0 | 0
Facebook