Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՈՅԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
23:31, Воскресенье, 10 Декабря, 2017 года
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՈՅԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Բուն Արևմտահայաստանում ու ամբողջ Օսմանյան կայսրությունով մեկ հայերի հիմնական մասսայի ցեղասպանությանը անցնելու համար պտի ըլնեյին պատճառներ: Մեծամասմաբ հանցագործությունը, երբ կատարվումա, կատարվումա նյութական շահ ստանալու հիմքերով: Զոհին գրեթե միշտ սպանում են ոչ թե մենակ սպանելու համար, այլ նյութական որևէ մի շահ ստանալու ակնկալիքով:

Երիտթուքրերը հասկացան, որ իրանց իշխանության գալու համար իրանք պետքա վաղ թե ուշ նյութապես հատուցեն իրանց իշխանության բերող անգլիացիներին: Իրանց հովանավորած տերերին հատուցման համար ավելի լավ օբյեկտ, քան՝ սպանված, արտաքսված, հալածված հայության շարժական ու անշարժ ունեցվածքին տեր կանգնելն էլ՝ չկար: Որքան էլ որ երիտթուրքերը օտարերկյա գործակալական ցանցի բաղկացուցիչն էին կազմում, այնուամենայնիվ հայրենասիրական զգացմունքներից զերծ չէին: Հասկանում էին, որ կայսրությունը վաղ թե ուշ որպես հատուցման պայման պտի բաժանվի անգլիական ու ֆրանսիական մանդատների: Միաժամանակ Երիտթուրքերին՝ որպես սպանողներ, բարոյական ու քաղաքական միավորներ էին պետք: Էդ միավորները երիտթուրքերը վաստակեցին էն ժամանակ, երբ հայերը Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ 1912 թվականին Անդրանիկի գլխավորությամբ հայ կամավորներից կազմակերպեց հայկական վաշտը, որը մտավ բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ ու կռիվներ մղեց Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում: Ի դեպ, ընդեղ՝ էդ վաշտի մեջ գործուղվեց նաև դաշնակ Նժդեհը, ումը կուսակցությունը՝ իրա Պարտիան էր լիազորել՝ գնալ ու կռվել թուրքերի դեմ:

Հիմա, ի՞նչ եք կարծում, երիտթուրքերը ո՞նց պետքա վարվեյին Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ բուն կայսերական տարածքում բնակվող հայության հանդեպ, որոնք արդեն բացահայտ կռիվ են մղում որպես զինվոր: Երիտթուրքերը վարվեցին շատ տրամաբանական ձևով. եթե պտի կորցնենք կայսրությունը, ուրեմն պտի փրկենք էն, ինչը կոչվումա Արևմտյան Հայաստան: Բայց կփրկեն իրանց՝ թուրքական տարրի համար՝ հայկական տարրը ոչնչացնելու ճանապարհով: Ընենց որ, հայությունը իրա զորավարների ու կուսակցությունների անուղեղ - դավաճանական, գործողությունների պատճառով հոգեբանորեն վերջնականորեն ապացուցեց, որ ինքը անհուսալի տարրա ու իրան պետքա վերացնել: Եթե էդքան ատում էին թուքին, ապա ճիշտ ժամանակն էր ոչ թե գնալ ու պատերազմել մի ինչ որ Բուլղարիայի կողմից ընդդեմ թուրքի ու դրանով շուռ տալ կատաղած շան երախը հայության վրա, այլ, քանի ընթանում էր պատերազմը, ապստամբական ճակատ բացել ու հարվածել հակառակ՝ թիկունքի կողմից: Հարված՝ համաժողովրդական ապստամբություն կազմակերպելու ճանապարհով՝ լուսավորելով ժողովրդին ամենահակիրճ ու պարզագույն պրոպագանդայով. ԱԴԱՆԱՅԻՑ ՀԵՏՈ ՀԵՐԹԸ ՁԵՐՆԱ: Ու վերջ, Հայկական ՝՝Հարցը՝՝ լուծված էր: Ճիշտա, էդ դժվար գործ էր, բայց գոնե կարելի էր փորձել, քանի դեռ կայսերական զորքերը գտնվում են ճակատներում: Այ մենակ է՛դ ժամանակ հարգանքի ու ՃԱՆԱՉՄԱՆ կարժանանային անգլիացիների կողմից, այլ ոչ թե եվրոպական միջանցքներում կսպասեյին կաբինետների որոշումներին՝ իրանց ծովից ծով, կամ՝ Վիլոսնյան Հայաստան տալու համար: Բայց քանի որ Դաշնակները ու մնացած քաղաքական կաուսակցությունները երիտթուրքերի հետ գտնվում էին լրացուցիչ պայմանավորվածությունների մեջ, ապա նշված ապստամբական նախաձեռնությունը պետք էր բացառել ու բավարարվել երկդիմի, հայության համար կործանարար քայլերով, ինչին փայլուն տիրապետումա Հ.Յ.Դ կոչվածը: Կուսակցությունները կարո՛ղ էին փրկել հայությանը, եթե նրանք քաղաքական կամք դրսևորեյին ու միավորեյին ուժերը ընդդեմ նրա, ով հայություն կոտորելու համար զենքը արդեն հանել էր պատյանից՝ սկսած 1908 թվականին Ադանայի ջարդերից: Բայց քանի որ էդ կուսակցությունները ուղղորդվում էին Արևմուտքից՝ մասնավորապես Անգլիայից, նման միավորման մեջ վերջինս շահագրգռված չէր: Էդ, կարելիյա ասել, որ արդեն հայկական կուսակցությունների ներքին հարցն էր, որը իրանք՝ հայերը, չկարողացան, իսկ որ ամենավատնա՝ չուզեցան լուծել: Էս պատճառով էլ կարելիյա բոլոր ավանդական կուսակցությւոններին պիտակավորել որպես՝ հայադավ ու դավաճան:

Հայերը լավ կռվողներ ու զինվորներ են, ինչը խոստովանելա ու գիդի թուրքը, մենակ թե ամեն մի զինվոր քաղաքագետ ու քաղաքականությունից հասկացող կազմակերպիչ չի: Զինվորը սպանության կենդանի գործիքա, ով ընդամենը հրամանիյա սպասում՝ անառարկելիորեն կատարելու համար: Էս առումով Նժդեհը իրա կուսակցության զինվորն էր ու կատարում էր իրա կուսակցության հրամանները, իսկ Անդրանիկը՝ իրա ժողովրդի զինվորը, ով կատարում էր իրա ժողովրդի հանդեպ զգացմունքներից ծնված խղճի հրամանները: Էրկուսն էլ շատ փոքր մարդիկ էին, որ կարողանային մի ինչ որ բան փոխեյին հայության ՔԱՂԱՔԱԿԱՆ ճակատագրում, եթե ընդունենք էն անխուսափելի օրինաչափությունը, որ ազատագրական պայքարը առանց զոհերի չի ըլնում, բայց հայության արունը փաստորեն հեղվեց ոչ թե հանուն իրա ազատագրության ու ինքնապահպանման, այլ՝ դատարկ տեղը, ի շահ մեծ տերությունների, ի շահ քաղաքականություն պատվիրող հուդայական բանկիրական տների:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     10.12.2017

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6152 | 0 | 0
Facebook