250 գրամ գազարը խոշոր քերիչով քերել, 3-5 րոպե տապակել շատ քիչ բուսայուղով՝ թույլ կրակի վրա, թղնել հովանա: Լցնել խորը ափսեի մեջ, ավելացնել 2 հավկիթ, 2 ճաշի գդալ ալյուր, աղ, պղպղեղներ, համեմունքներ: Տապակել ձեթի մեջ:
Առանձին ափսեում 100 գրամ կաթնաշոռն ու 100 գրամ թթվասերը խառնել իրար, ավելացնել 2 ատամիկ մանր կտրտած սխտոր, կես կապ սամիթ, աղ, համեմունքներ: 2 ժամ թողնել սառնարանում:
Կոտլետները մատուցել թթվասերով խառնուրդի հետ միասին:
Բարի ախորժակ: