Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Հանձնարարվել է նախապատրաստվել կանխատեսված ձյան մաքրման աշխատանքներին

Yerevan info
Автор:
Yerevan info
16:16, Понедельник, 04 Декабря, 2017 года
Հանձնարարվել է նախապատրաստվել կանխատեսված ձյան մաքրման աշխատանքներին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում ավարտվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները:

Անդրադառնալով առաջիկա օրերին կանխատեսված ձյան տեսքով տեղումներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչություններին, 12 վարչական շրջանների ղեկավարներին, օպերատիվ շտաբին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարել է միմյանց հետ համագործակցված իրականացնել ձյան մաքրման աշխատանքները՝ դրանցում ներգրավելով նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների և համատիրությունների աշխատակիցներին։
     «Եվս մեկ անգամ եղեք տեղերում և համոզվեք, որ բոլոր օղակները լիարժեք պատրաստ են ձնամաքրման աշխատանքներին: Տնտեսվարողներին ևս հիշեցրեք իրենց պարտականությունների մասին, որպեսզի ձյան հնարավոր տեղումների ժամանակ կատարեն իրենց պարտավորություններն ու մաքրման աշխատանքներ իրականացնեն հարակից տարածքներում: Տրանսպորտի վարչությունն էլ թող խստորեն հետևի, որ ուղևորափոխադրում կատարող ընկերություններն իրենց շարժակազմերը նախապատրաստած լինեն ձմեռային ռեժիմին և պատշաճ կատարեն իրենց պարտականությունները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
     Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային բոլոր օջախներում լիարժեք շահագործվում են ջեռուցման համակարգերը: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել վերոնշյալ հաստատություններում անհրաժեշտ ջերմային ռեժիմի պահպանումը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1886 | 0 | 0
Facebook