Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Չայնա քոնստրաքշն ֆըրսթ գրուպ»-ի ներկայացուցիչների հետ

Yerevan info
Автор:
Yerevan info
18:21, Четверг, 30 Ноября, 2017 года
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Չայնա քոնստրաքշն ֆըրսթ գրուպ»-ի ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Չայնա քոնստրաքշն ֆըրսթ գրուպ» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Վեյ Յանի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններն ու այդ շրջանակում նաև միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերը՝ նշելով, որ Երևանը տարեցտարի ընդլայնում է գործակցության շրջանակներն ու այսօր համագործակցում է աշխարհի շուրջ 50 քաղաքների և 10 միջազգային կառույցների հետ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին և նախագծերին՝ նշելով, որ դրանք կարող են հետաքրքրել մասնավոր հատվածին:

«Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը: Օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով մշակվել են քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումային առաջարկներ, որոնք վերաբերում են քաղաքի առանցքային ոլորտներին: Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է` համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց շահավետ ներդրումն ունենալ Երևանում, և իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու ներդրումային ծրագրերի իրականացմանը։ Համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք համագործակցության հստակ ուղղությունների և ծրագրերի համակողմանի քննարկման», - նշել է Տարոն Մարգարյանը:
     Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` «Չայնա քոնստրաքշն ֆըրսթ գրուպ» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Վեյ Յանն առանձնակի կարևորել է Երևանի քաղաքապետի համագործակցության պատրաստակամությունն ու նկատել, որ Երևանն իսկապես գրավիչ ու հարմարավետ քաղաք է ներդումների ներգրավման առումով:
     «Պարոն քաղաքապետ, սա իմ առաջին այցն է Հայաստան, և տեսնելով Երևանի զարգացման տեմպերը՝ կարող եմ վստահորեն ասել, որ իսկապես կա մեծ ներուժ և հնարավորություններ՝ շահավետ համագործակցություն սկսելու համար: Մենք հետաքրքրված ենք Երևանով և անշուշտ կծանոթանանք ներդրումային բոլոր այն փաթեթներին ու առաջարկներին, որոնք այսօր ներկայացվում են Երևանի քաղաքապետարանի կողմից: Համոզված եմ, որ մենք կգտնենք այն ուղղությունները, որոնց շրջանակում կարելի է ներդրումային ծրագրեր իրականացնել: Իմ այցին կհաջորդի մեր կորպորացիայի տեխնիկական թիմի այցը Երևան, որն ավելի մանրամասն կուսումնասիրի համագործակցության հնարավոր ուղղությունները, որից հետո մենք Ձեզ կներկայացնենք արդեն ավելի հստակ առաջարկներ», - նշել է Վեյ Յանը:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2414 | 0 | 0
Facebook