Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Սիրո՜ւմ եմ քեզ, Կյա՜նք…

17:53, Четверг, 30 Ноября, 2017 года
Սիրո՜ւմ եմ քեզ, Կյա՜նք…
    
    
    

Կյանքը դարձել է անհա՜մ,

Անալի՜,


    

Ապրելն էլ մի բա՛ն չի՝

Տխո՜ւր, ձանձրալի՜…


    

Կարծես կիսապրում ես

Ո՛չ թե փրկության համար

Մեղավոր դարի -

Այլ կոկորդդ մատներով սեղմած

Տվյալ այս պահի՜…


    

Ու պահերը գումարվո՜ւմ են,

Դառնում օրե՜ր տաղտկալի,


    

Կորցնում ես քաջությունդ

Բղավելո՛ւ.

- Չե՜մ կարող…

Ստիպված ասո՜ւմ ես

«Ների՜ր»:


    

Թե ո՞վ կամ էլ ինչի՞ համար

Պետք է ների՜,

Ի՜նքս,

Ի՜նքս էլ չգիտեմ,

Սակայն գիտե՜մ-

Պիտի գրեմ

«Սիրո՜ւմ եմ քեզ, Կյա՜նք…


    

Թեկուզ դա՜ռը,

Թեկուզ անհա՜մ,

Թեկուզ այսպե՜ս անալի…»

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6911 | 0 | 0
Facebook