Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

ԱՆԱՀԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Armenak Avetisyan
Автор:
Armenak Avetisyan
17:38, Четверг, 30 Ноября, 2017 года
ԱՆԱՀԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Գազել
     Խի՞նդն է գերիշխում աշխարհում, թե՞՝ ցավը - ի՞նչ իմանաս,
     Նվիրո՞ւմն արդյոք մարդկային, թե՞՝ դավը - ի՞նչ իմանաս:

Սե՞րն է իրոք գերազանցում, թե՞՝ հոգու մաղձը թունոտ,
     Էն գլխից ի՞նչ շաղախ ուներ այս կավը - ի՞նչ իմանաս:

Հազար ու մի նրբերանգներ. և՛ գորշ և՛ արևածին.
     Իրականում ճերմա՞կն է շատ, թե՞՝ սևը - ի՞նչ իմանաս:

Ծննդյան օրից մինչ ի մահ՝ հասանելիք այս կյանքում,
     Քո բաժինը ծա՞նրն է, թե՞՝ թեթևը - ի՞նչ իմանաս:

Կյանք է՝ ընթացքը հարահոս, հարցեր՝ բազո՜ւմ ու բազո՜ւմ,
     Թե խելոք ես, դո՞ւ կշահես, թե՞՝ խևը - ի՞նչ իմանաս:

Իրո՞ք խիղճն է տիրող ուժը, թե՞՝ անգթությունը անսիրտ,
     Թե վերջինն է, ո՞րն է ապրելու ձևը - ի՞նչ իմանաս:

Ինչ էլ լինի, կյանքը հավե՜րժ՝ գոյատևման թունդ պայքար.
     Թե ալիքն ո՞ւր կհասցնի քո նավը - ի՞նչ իմանաս;
     Ա. Տ.

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3781 | 0 | 0
Facebook