Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

ՀՔԾ պետը քրեական գործ կհարու՞ցի իր աշխատակազմի ղեկավարի դեմ

Вести.ru
Автор:
Вести.ru
23:50, Вторник, 21 Ноября, 2017 года
ՀՔԾ պետը քրեական գործ կհարու՞ցի իր աշխատակազմի ղեկավարի դեմ
     Վերջերս մամուլում հրապարակվեց ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի հայտարարագիրը։Ըստ որի վերջինս ունի մոտ 16.5 միլիոն դոլարի գույք և դրամական միջոցներ։
     Բացի չորս ավազահանքից Դավիթ Սուքիասյանը հայտարարագրել է նաև մոտ 3.5 միլիոն ամն դոլարի տված փոխառություններ։
     Ըստ օրենքի մեկից ավել անձանց և առավել խոշոր չափի տված տոկոսով տրված գումարները համարվում է ապօրինի տնտեսական գործունեություն և քրեորեն պատժելի արարք։
     Դավիթ Սուքիասյանի հայտարարագրից հետո պատկան մարմինները պարտավոր էին քրեական գործ հարուցել, որը չարվեց։
     Հիշեցնենք, որ մամուլում լուրեր տարածվեցին, որ 16.5 միլիոն ամն դոլարը դա իրականում, ոչ թե Դավիթ Սուքիասյանին է, այլ նրա քավոր ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանինը։
     Այս դեպքում ամեն ինչ ընկնում է տեղը։
     Ապօրինի ձեռնարկատիրությունը բացի ազատազրկումից նախատեսում է նաև ապօրինի շրջանառության 50% բռնագանձում։
     Այսինքն, եթե ՀՔԾ պետը հանձնի իր սանիկին, դրա հետ միասին պետք է հանձնի նաև իր ունեցվածքի կեսը։
     Եթե Դավիթ Սուքիասյանին հանձնելը լրիվ տեղավորվում է Վահրամ Շահինյանի արժեքային համակարգի մեջ, ապա գումար տալը Պետությանը, բացարձակ չի տեղավորվում։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6841 | 0 | 0
Facebook