Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

Խաչատուրովի ընտանիքի համար Ստեփանակերտը և Շուշին Ադրբեջանի կազմում են

erevannews
Автор:
erevannews
09:28, Суббота, 11 Ноября, 2017 года
Խաչատուրովի ընտանիքի համար Ստեփանակերտը և Շուշին Ադրբեջանի կազմում են

Նոյեմբերի 2-ից 5-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում անցակցվեց «Ազատ Բուրգ» խաղաձևի Հայաստանի բիլիարդի բաց առաջնությունը, որին մասնակցեց Հայաստանը և Արցախը ներկայացնող 40 մարզիկ։ Առաջնությունը կազմակերպվել էր Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի կողմից, որի Նախագահն է նախկին ՀՀ ՊՆ Գլխավոր Շտաբի պետ, այժմ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կրտսեր որդին ՝ Ւգոր Խաչատուրովը։ Սույն միջոցառումը ակտիվ լուսաբանվել է Խաչատուրովի ընտանիքին պատկանող «Effe Billiard Club» անվանմամբ բիլիարդի ակումբների ցանցի ֆեյսբուքյան էջում (https://m.facebook.com/EffeBilliard/) ։ Բացի միջոցառման մասին տեղեկատվությունից ֆեյսբքւքյան էջում հրապարակված են նաև նկարներ միջոցառումից։ Նկարների ներքևի մասում դրանք տեղադրողի կողմից նշված են միջոցառման կատարման և լուսանկարման վայրը, ամսաթիվը և տեղադրման ժամը։ Նկարների ներքևի հատվածում առկա է հետևյալ գրառումը Effe Billiard Club։ Место. Azerbaijan, Shusha, Степанакерт Ազատ Բուրգ 2017 5 ноября в 23։10 Փաստացի նախկին Գլխավոր Շտաբի պետ և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կրտսեր որդու ՝ Իգոր Խաչատուրովի համար Արցախի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշի քաղաքը գտնվում են Ադրբեջանում։ Այստեղ են ասել, էլ ի՞նչու ենք զարմանում հայոց բանակից միլիարդների յուրացման, ապրիլյան պատերազմի ժամանակ 100 ից ավել զոհերի, կորցրած 800 հեկտար տարածքի և հ Խաչատուրովի ապրիլի 1 - ին Դավիթ Լոքյանի հետ խմած Մակալայն կոնյակի վրա։
     Պաշտոնյաները իրոք ուրախանալու առիթ են ունեցել։
     Խաչատուրովին պատկանող Էֆֆե բիլիարդ ակումբների ցանցկ ֆեյսբուքյան էջի նկարները, որտեղ նրանք Շուշին և Ստեփանակերտը համարում են Ադրբեջան ՝ Տեսանյութում։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8597 | 0 | 0
Facebook