Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Ստալինի ծնողների ու ընտանեկան կյանքի մասին

19:43, Суббота, 21 Октября, 2017 года
Ստալինի ծնողների ու ընտանեկան կյանքի մասին

Իրեն շրջապատողների հետ զրույցների ընթացքում Ստալինն ասել է, թե իր հայրը թունդ հարբեցող կոշկակար է եղել: Վիսարիոնի այս լուսանկարը, հիրավի, այդ տպավորությունն է թողնում, և մահվան հանգեցրած նրա հիվանդության մասին տեղեկությունը, կարծես թե, ավելի է համապատասխանում Ստալինի տված բնութագրին, քան Նիկիտա Խրուշչովի պատմածը, որը ձայնագրել է նրա որդին՝ Սերգեյը: Նիկիտա Խրուշչովը հետևյալն է ասել.


     «Ես չգիտեմ, թե Ստալինի կենսագրությունում ինչ է գրված նրա հոր մասին, բայց երբ ես նոր էի սկսել իմ կարիերան, պատահաբար լսել եմ խոսակցություններ այն մասին, որ նրա հայրը բոլորովին էլ հասարակ կոշկակար չի եղել, այլ արհեստանոց է ունեցել, որտեղ, առնվազն, 10 մարդ է աշխատել: Այն ժամանակների համար դա դա մեծ ձեռնարկություն է համարվել: Եթե զտումների ժամանակաշրջանում ցանկացած մարդու կենսագրությունում այդպիսի փաստ բացահայտվեր, նրան այնպիսի հարցաքննության կենթարկեին, որից նրա ոսկորները կճթճթային: Հեղափոխությունից հետո մարդկանց ծագմանն առանձնահատուկ նշանակություն էր տրվում: Եթե բացահայտվում էր, որ մարդը բանվորական միջավայրի ծնունդ չէ, ապա նրան երկրորդ կարգի քաղաքացի էին համարում»:


     Իմիջիայլոց, Ստալինի ծագման մասին վարկածները բազմաթիվ են, և դրանցից ամենակենսունակն այն է, թե նա ճանապարհորդ Պրճևալսկու ապօրինածին որդին է հանդիսանում, քանի որ, իբր, Պրժևալսկին եղել է այն տանը, որտեղ Վիսարիոն Ջուղաշվիլու կինը սպասուհի է աշխատել: Ընդ որում, այս վարկածն հաստատող հիմնական «փաստը» հասմարվում է նրանց նմանությունը:

Ստալինի մայրը, ի տարբերություն հորը, լուսանկարում խղճուկ, աղքատության ճիրաններում տառապողի տեսք չունի: Ընդհակառակը, ինքնավստահ ու կամային հատկություններ ունեցող կնոջ տպավորություն է թողնում: Նա ամբողջ կյանքը Վրաստանում է ապրել: Որդուն տեսնելու համար ընդամենը մեկ անգամ Մոսկվա է այցելել: Թոռներից ամենաշատը սիրել է Յակովին, և բոլորից շատ նրան է հոգացել: Վասիլիին ու Սվետլանային նա ընդամենը մի քանի անգամ է տեսել, հիմնականում այն ժամանակ, երբ նրանք հյուր են եկել:

1904 թվականի հուլիսի 16-ին քսանվեցամյա Ստալինը Թիֆլիսի սբ.Դավիթ եկեղեցում ամուսնանում է Կատո (Եկատերինա) Սվանիձեի հետ: Նրա եղբայրը Ստալինի հետ սովորել է Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում: Եկատերինան գեղեցիկ սևահեր է եղել: Նրանք սիրել են իրար, բայց այդ սերը կարճատև է եղել, որովհետև 1907 թվականին երիտասարդ կինը մահացել է տուբերկուլոզից (ըստ այլ աղբյուրների՝ որովայնային տիֆից) ՝ հոր հույսին թողնելով վեց ամսական որդուն:

Յակովի մանկության տարիները հեղափոխական գործունեությամբ կլանված հոր տեսադաշտից դուրս են անցել: Բազմիցս ձերբակալություններն ու աքսորները, բնականաբար, Ստալինին հնարավորություն չեն տվել որդու դաստիարակությամբ զբաղվել:

Ասում են, թե հեղափոխությունից առաջ Ստալինը ևս երկու երեխա է ունեցել: Առաջինը կաթնակեր տարիքում է մահացել, իսկ երկրորդին՝ Ալեքսանդրին, ծնել է Լիդիա Պերեպրիգինան, որի տանը Ստալինն ապրել է աքսորի տարիներին: Հետագայում Ստալինը, իբր, երկու անգամ խնդրել է նրան՝ իրեն հանձնել տղային, բայց մայրը չի համաձայնել: Մահացած են և՛ Լիդիա Պերեպրիգինան, և՛ Ալեքսանդրը, որ հերքեն կամ հաստատեն այս վարկածը:

Այս երկու անձանց ճակատագիրն այսպիսին է: Քսանական թվականներին Լիդիան ամուսնանում է ոմն Յակով Դավիդովի հետ, որը որդեգրում է նրա ապօրինածին որդուն: Այս ամուսնությունից ծնվում է ևս ութ երեխա: Ալեքսանդրը սովորում է Դուդինկայի դպրոցում, աշխատում է կոմերիտմիության շրջկոմում, ավարտում է Կրասնոյարսկի կապի տեխնիկումը, մասնակցում է Հայրենական պատերազմին: Զորացրվում է մայորի կոչումով ու Կրասնոյարսկի կառույցներից մեկում աշխղեկ է աշխատում: Մահանում է 1967 թվականին:

Հայրը
Հայրը
Մայրը
Մայրը
Լիդիա Պերեպրիգինան
Լիդիա Պերեպրիգինան
Ապօրինածին որդին`Ալեքսանդրը:
Ապօրինածին որդին`Ալեքսանդրը:
Առաջին կինը`Եկատերինա Սվանիձեն:
Առաջին կինը`Եկատերինա Սվանիձեն:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
11628 | 0 | 0
Facebook