Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Ի՞նչ են մտածում Հայաստանի «ջոջերը»

Narek Demirchyan
Автор:
Narek Demirchyan
01:12, Суббота, 21 Октября, 2017 года
Ի՞նչ են մտածում Հայաստանի «ջոջերը»

Ի՞նչ են մտածում Հայաստանի «ջոջերը»
    
    

Նախաձեռնումներին նպաստել են Քեսաբի հայերը, մասնավորապես «Հայ-արաբական միջազգային իրավական խորհուրդը», որի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը նոյեմբերից բանակցություններ էր վարում Սիրիայի Արաբական Հանրապետության տրանսպորտի եւ զբոսաշրջության ընկերության եւ քաղաքացիական ավիացիայի պատասխանատուների հետ։ Նա վստահեցնում է, որ Լաթաքիայի օդանավակայանի բարեկարգումն ու ամբարտակի կառուցումը շատ կարեւոր են քեսաբցիների համար։ «Պետական ռեսուրսները տվյալ դեպքում ծառայում են մեր շահերին, նկատի ունիմ Քեսաբը եւ դրա մոտակայքում գտնվող հայկական գյուղերը, որտեղ պետք է պահպանել մեր հայերի ներկայությունը, իսկ Քեսաբը 250 քմ վարչական տարածք ունի» ։ Բայց գլխավոր հարցը Հայաստանի հետ օդային ուղիղ հաղորդակցության վերականգնումն է, որը դեռ չի հաջողվում լուծել։ Կիրակի օրվանից Հալեպի օդանավակայանը, որը նախկինում զինյալների կողմից պաշարման մեջ էր, քաղաքացիական օդանավեր է ընդունում։ Սիրիական քաղավիացիայի ղեկավարությունը խոստանում է, որ շուտով Լաթաքիայի օդանավակայանից ուղիղ չվերթներ են իրականացվելու Երեւան։ Ժամկետը ստույգ հայտնի չէ։ «Այս քայլերն օգուտ կլինեն երկու երկրների միջեւ տուրիզմի զարգացմանը, - ասում է Վահե Մահշիկյանը, - Հայաստանը պիտի լինի կենտրոն, ընդունելով զբոսաշրջիկների տարբեր երկիրներից։ Նույնը՝ Սիրիան պետք է Հայաստան գնալ ցանկացողների համար որպես կենտրոն ծառայի։ Հիմա բանակցում ենք դեպի Երեւան նոր չվերթ բացելու ուղղությամբ։ Այս գործերը պետք է, որ Հայաստանի իշխանություններին հետաքրքրեն։ Բայց ի՞նչ են մտածում Հայաստանի ջոջերը, չեմ հասկանում» ։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3721 | 0 | 0
Facebook