Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ԹԵ Ո՛Ր ԾՆՈՂԻՑԱ ՊԵՏՔ ԽԼԵԼ ԷՐԵԽՈՒՆ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
20:40, Среда, 18 Октября, 2017 года
ԹԵ Ո՛Ր ԾՆՈՂԻՑԱ ՊԵՏՔ ԽԼԵԼ ԷՐԵԽՈՒՆ

Ավանդական ընտանիքում ընդհանուր կրթության ու գրագիտության բացակայության հետևանք դրսևորվող դեսպոտիզմի բացառությունները հանած՝ չկա բռնություն, այլ կա մեծ հասկացողություն հարկադրանքի մեթոդների մասին, որոնք սովորական են ամեն մի նորմալ հասարակության համար: Նորմալ հասարակությունը էս տեսանկյունից էն հասարակություննա, որը ընդունումա դաստիրակչական մեթոդների ու հնարների բազմազանության ամբողջական պակետը, էդ թվում և՝ սովորականից ու կես տոնից սկսած՝ բարձր ձենը ու զանցառույի քամակը ճիպոտով դաղելը: Ընդունելիյա հենց է՛ս տեսակ ավանդական ընտանիք հասկացությունը՝ իրա հարկադրանքի ներքին ու բարդ մեխանիզմներով հանդերձ, որի շնորհիվա կենսաբանական մարդ տեսակից հոգեբանական իմաստով ՄԱՐԴ տեսակը կայանում:

Քանզի հայտնի փաստա, որ միայն սիրելուց ու բարի վերաբերմունքից մարդիկ հաբռգում ու այլասերվում են: Մարդը մինչև չծանոթանա սիրելու հետ մեկտեղ նաև պատժվելու հասկացություններին, չի կարա գնահատի ո՛չ սիրո, ո՛չ բարության արժեքը:

Ավանդական ընտանիքին հարկադրանքի ու բարոյական նշանակության պատժի ներքին մեխանիզմներից զրկելը անխուսափելիորեն տանումա ՄԱՐԴ հոգեբանական տեսակի ոչնչացմանը, որի գոյությունը այսուհետ ուղղված կլինի բացառապես հաճույքներ ստանալու կեղծ ու կործանարար ապրելակերպին՝ ՉՄԱՐԴՈՒԹՅԱՆԸ: Քանզի ծնողը մենակ նրա համար չի, որ լույս աշխարհ բերելով միայն հաճույք պատճառի իրա զավակին: Ծնողը նրա համարա, որ ուսուցանի ու դաստիրակի նրան թե՛ շաքարի՝ այսինքն սիրո, թե՛ մտրակի, այսինքն՝ հարկադրանքի ուժով, ինչը էսօր դեմագոգիկ ձևով ֆեմինստականացած - կանացիականացած իրավագետ կոչվածները անվանում են «բռնություն»:
     Եթե ծնողը մտածումա, որ իրա կոչումնա էրեխուն մենակ հաճույք պատճառել, ուրեմն էդ ծնողը այլասերվածա ու արժանի չի ծնող կոչվելու ու էդ տեսակ «ծնողից» էրեխուն պետքա տեղնուտեղը խլել:

Էսօր Արևմուտքը մի տեսակ մոռացելա, որ Էրեխա խլելու կարգը հօգուտ ՏՂԱՄԱՐԴԿԱՅԻՆԻ պահպանման, ինքը ունեցելա ժամանակին, երբ սպարտացիները խլում էին իրանց մերերից արու զավակներին, որ ԴԱՍՏԻՐԱԿՎԵՆ ՏՂԱՄԱՐԴ - ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՂՄԻՑ ուղղակի հարկադրանքի, իսկ պետքը էկած դեպքում նաև՝ ճիպոտների հարվածների ներքո: Ըտեղ մեծ իմաստություն կար: Համենայն դեպս, տղա էրեխեն, քանի հորական - ուսուցչական դաստիրակություն չի ստանում, մեծանումա որպես ամենաէգոիստ կնիկ, մանավանդ էն դեպքում, երբ գտնվումա կնոջ խնամքի ներքո: Իսկ պատերազմում նման տեսակ «տղամարդու» վրա չի կարա հուսադրվի և ո՛չ մի զինվոր, ով ուղղակի պարտավորա ինտեգրվի տղամարդկային ընգերական կլանի մեջ, որպես վտանգը՝ մահն ու հաղթանակը հավասար չափով կիսող անձ.
     Հետևաբար, համենայն դեպս, տղա էրեխային պետքա դաստիրակի իրա հերը, որը պտի դուրս մղի էդ տղայի՝ որպես պոտենցիալ ռազմիկի միջից ամենայն կանացին: Իսկ աղջիկ էրեխայի համար տղամարդ կոչվելու չափանիշը պետքա ըլնի իրա հերը ու համապատասախան հորական՝ ոչ էգոիստական դաստիրակություն ստացած ախպերը: Մնացածը կնոջ համար՝ ոնց որ կա:

Եթե սպարտական ժամանակներում էրեխուն խլում էին մորից, որ էրեխեն որպես տղամարդ մեծանա, ապա էսօր տեղիյա ունենում ճիշտ հակառակը. էրեխուն խլում են ՀՈՐԻՑ, որ փթիր լիբերալ, էգոիստ գյադա մեծանա: Ուշադիր նայեք ձեր շուրջբոլորը ու կտեսնեք, թե ամուսնալուծված զույգից դատարան կոչվածի որոշմամբ քանի հերա զկված իրա սեփական էրեխուն անգամ տեսնելու հնարավորությունից:

ՏՂԱՄԱՐԴ հասկացությունը ՖԵՄԻՆԻԶՄԻ կեղծ, տգետ, կործանարար իդեոլոգիային շատա խանգարում...
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     18.10.2017

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6880 | 0 | 0
Facebook