Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

«ԹԵ ԱՂՋԻԿՆ ՈՒՐ, ԱՎՏՈ ՔՇԵԼՆ ՈՒՐ...», ԿԱՄ՝ ՆՈՐԻՑ ՖԵՄԻՆԻՍՏԱԿԱՆ ՄԱՌԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
10:21, Воскресенье, 15 Октября, 2017 года
«ԹԵ ԱՂՋԻԿՆ ՈՒՐ, ԱՎՏՈ ՔՇԵԼՆ ՈՒՐ...», ԿԱՄ՝ ՆՈՐԻՑ ՖԵՄԻՆԻՍՏԱԿԱՆ ՄԱՌԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Ֆեմինիստական ակնհայտ հակումներ ցուցաբերող ոմն Angel Dayan ֆեյսբուքյան օգտատեր գրում ու հայտարարումա, թե. «Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում կին վարորդներն ավելի քիչ են, և հետևաբար տղամարդ - վարորդները մեծամասնություն են կազմում և հանդիսանում ավելի շատ վթարների մեղավոր, բայց հերիք է լինի մի դժբախտ պատահար, մի միջադեպ կնոջ մասնակցությամբ ու գնաաաց․թե «աղջիկն ուր, ավտո քշելն ուր», «ովա՞ է սրանց վաբշե պռավա տվել», «այ որ լվացքի մեքենա քշեր, սենց չէր լինի» և այլն։ Հարցն այն է, որ բացարձակ կապ չունի վարորդը մեղավոր եղել է, թե ոչ:
     Վստահ եմ, որ տղամարդ-վարորդների ճնշող մեծամասնությունը շաբլոնների 20%-ն էլ չի հանձնի, էլ չեմ խոսում "եզդայի" մասին...» ։

Մեջբերման ավարտ:

Բայց ինչի՞ են հենց կնոջ մասնակցությամբ վթարին էդքան վատ վերաբերվում, քան որ կվերաբերվեն տղամարդու դեպքում հարցը՝ բացա մնում:
     Ըստեղ խոսումա, ոչ թե «տղամարդը անսխալականա» բարդույթը կամ խտրականությունը, այլ անկախ սեռից նման բնութագրում տվողի ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆԸ ու դրա հետ կապված արդարացի զայրույթը՝ կնոջ հասկացողության ցածր մակարդակի հանդեպ:
     Բանը նրանումնա, որ հայության մեջ շատ ուժեղ են ծնողականության - մայրականության ու դրա հետ կապված՝ աղջկականության հանդեպ հարգանքը ու զգացմունքները, էդ պատճառով էլ սրտի մեծ ցավով են արձագանքում ճանապարհային ավտովթարի մեջ հայտնված զոհված, վիրավորված, հաշմանդամության աստիճանին ֆիզիկապես խեղված աղջկան, կնոջը, ով կարա հանդիսանա թե՛ որպես պոտենցիալ ապագա երեխաների մայր, թե՛ որպես՝ ներկա պահի մայր ու քույր:

Տղամարդը միշտա՛ մտահոգվել կնոջ մասին ու իրա ունեցած ամենաթանկ բանը՝ կյանքը, զոհելա, որպեսզի փրկի կնոջ կյանքը: Կարողա՞ վառվող, խորտակվող նավի նավապետը չի ասել. ԿԱՆԱՅՔ և ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ բառերը... Տղամարդկանց մոտ տեսակի շարունակման ոչ միայն բնազդը, այլ կոնկրետ գաղափարական մակարդակով հստակ գիտակցությունը արժանիյա ամենայն հարգանքի, ինչը ցավոք ֆեմինիստների կողմից չի նկատվում, քանզի նրանց հովանավորող տերերը նրանց ծրագրավորել են՝ լցվել անգրագետ ատելությամբ դեպի տղամարդը:

Կինը բնության կողմից տղամարդու նման պերմանենտ ռիսկի գնալու համար չի ստեղծված: Սա պետքա հասկանան ֆեմինիստները: Իսկ ավտոմեքենա քշելը ծերից ծեր մեծ ռիսկա: Անգամ տղամարդկանցից ո՛չ մեկը վստահ չի կարա ըլնի, որ նույնիսկ սթափ վիճակում ու գերազանց պատրաստվածությամբ ղեկին նստելուց կարա խուսափի ճանապարհային ավտովթարից: Այնինչ, իրավացիորեն՝ լվացքի մեքենա քշելու մեջ որևէ ռիսկ չկա: Էդ արտահայտությունը ծաղրելու համար չեն ասում: Կրկնում եմ՝ դրա տակ թաքնվածա մեծ մտահոգություն ու միաժամանակ հորդոր հակառակ սեռին, որ պերմանենտ ռիսկի գնալը էդ բացառապես տղամարդու բնույթի մեջնա ու տղամարդու բուն ֆունկցիանա, այլ ոչ թե՝ կնոջ: Եթե կնոջը չպատկաներ մայրության, այիսնքն՝ մարդ հասունացնելու, ծնելու՝ վերարտադրության ֆունկցիան, տղամարդիկ թքած կունենային կնոջ վրա ու առաջինը իրանց կաշին կփրկեյին խորտակվող նավի վրայից: Բայց տղամարդիկ ոչ միայն դրա, այլև՝ շատ ավելի ուրիշ բաների համար են սիրում կանանց:

Եթե կա մի բան, որում կարամ վստահ ըլնեմ, էդ էնա, որ ավտոմեքենան կանայք չեն նախագծել ու ստեղծել, այլ նախագծել ու ստեղծել են մինչև վերջին պտուտակը տղամարդիկ, որ էսօր որոշ կանայք իրավունք ստանան մեքենա վարել ու որ ֆեմինիստական շարժում հովանավորող ՏՂԱՄԱՐԴԻԿ պրոպագանդիստական նպատակներով կանանց հայտարարեն որպես տղամարդ վարորդից ՝՝լավագույն՝՝ վարորդ:

Եթե կանայք տղամարդ վարորդներից լավ վարորդներ ըլնեյին, ապա Անգլիայում կատակի համար քարտեզները հատուկ կանանց համար գլխիվայր շուռ տված չէին թողարկի մի ինչ որ ժամանակ: Իհարկե, կանայք էդ քարտեզները լրջորեն ողջունեցին: Կին վարորդների մեծ մասը իսկի նորմալ ու ճիշտ կայանել չի կարողանում: Քանի՞ կենդանի ու փաստացի կադրեր կան էն մասին, որ կինը տղամարդու համեմատ ամենաանշնորհք, անփույթ, անսամթ մեքենա կայանողնա կայանատեղիում: Կարելիյա նույնիսկ ծիծաղից արցունքոտվել: Համացանցում էդ մասին զվարճալի տեսահոլովակների հաշիվը չի էրևում:
     Նկատենք, որ ֆեմինիստները խտրականություն են տեսնում ընդեղ, որդեղ որ իրանց ուժերը ու հնարավորությունները բացարձակապես չեն բավարարում մի ինչ որ աշխատանք լավ, ճիշտ, արդյունավետ կատարելու մեջ: Ֆեմինիստները բողոքում են նույնիսկ, թե ինչի՞ ինքնաթիռ վարողների մեջ կանայք կազմում են ջախջախիչ փոքրամասնություն, ընդամենը 2 %՝ տղամարդկանց 98 % - ի համեմատ: Մեկնաբանել չեմ ուզում երկար: Մենակ կասեմ՝ Աստված հեռու տանի էն չարիքից, եթե էդ անհամամասնությունը թեկուզ մի տոկոսով խախտվի հօգուտ կին օդաչուների: Կանայք, որոնք մեքենա են վարում պինդ ասֆալտի վրա, իրանց հերթին համալրում են սեփական սխալի պատճառով տղամարդկանց ավտովթարի մեջ հայտնվելու, վթարային վիճակներ ստեղծելու վիճակագրությունը, իսկ ինքնաթիռ վարելու համար պահանջվումա թեստոստերոն հորմոնի մեծ պաշարով անձ՝ այսինքն ոչ թե կին, այլ՝ տղամարդ, որդեղ կինը անելիք կատեգորիկ չունի: Ավիակոմպանիաների տերերը, ինչ էլ ըլնի, ֆեմինիստական մառազմին երբեք տուրք չեն տա, քանզի իրա՛նք են վերջին հաշվով պատասխանատու մարդկային կյանքերի ու դրա հետ կապված՝ օդաչուական ԿԱԴՐԵՐԻ ընտրության համար, իսկ ազատությունը ճաղավոր արև տեսնելուց գերադասելիյա:

Իսկ որդեղի՞ց նման վստահություն Angel Dayan ֆեյսբուքյան օգտատերի մոտ, թե տղամարդ - վարորդների ճնշող մեծամասնությունը շաբլոնների 20%-ն էլ չի հանձնի, էլ չխոսած "եզդայի" մասին...
     Իմ ծանոթության մեջ ահագին դեպքեր գիդեմ, երբ թե՛ շաբլոնը, թե՛ եզդա կոչվածը տղամարդիկ հանձնել են աշխարհի խստագույն վարորդական կանոնների երկիր հանդիսացող Շվեդիայում միանգամից ու ստացել են տեղնուտեղը մեքենա վարելու իրանց իրավունքը:
     Եթե նմանատիպ հայտարարությունների թիկունքում կանգնածա մենակ ոչնչով՝ ոչ մի փաստով ու փաստարկով չհիմնավորված վստահությունը, ուրեմն էդ նույնչափ տգիտություն ու դատարկախոսությունա, որչափ ժամանակին ոմանք վստահաբար հայտարարում ու պնդում էին, թե Երկիրը տափակ ափսեյա ու գտնվումա փղերի մեջքի վրա:

Բացառությունները չհաշված կինը ընդհանուր վիճակագրությամբ զիջումա տղամարդուն կոնկրետ աշխատանքի ու բնագավառների մեջ հատկապես երբ էդ աշխատանքը կապվածա տղամարդու բնույթի ու մասնավորապես՝ էդ բնույթից բխող պերմանենտ, վտանգավոր ռիսկի դիմելու հետ: Ցավալիյա, որ տղամարդու անկեղծ սրտացավության ու հորդորի տակ ֆեմինիստ կինը ու նրանց նման մտածող կանայք սխալմամբ տեսնում են բացառապես իրանց արված մարտահրավեր:

Տղամարդը որևէ ձեռնոց չունի նետելու կնոջը, քանի որ քաջ գիտակցումա, որ իրա ֆունկցիան դարեր շարունակ ինքը մեծ բարեխղճությամբ կատարել ու կատարումա: Էդ ձեռնոցը անհարկի նետվումա անընդհատ ու ամեն վայրկյան ֆեմինիստական դեֆեկտիվ դաստիրակություն ստացած կնոջ կողմից: Էս փաստը արդեն իսկ խոսումա էն մասին, որ ձեռնոց նետող կինը մեծ ու արհեստական շալակած բարդույթներա կրում իրա վրա: Իսկ էդ տղամարդու մոտ թե՛ զայրույթ, թե՛ քմծիծաղա առաջ բերում: Եթե կինը իրան դրեց տղամարդու տեղը, նման կինը հարգանք երբե՛ք չի վայելի տղամարդու կողմից:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     15.10.2017

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6648 | 0 | 0
Facebook