Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Աքլորակռիվը ևս կարող է դաստիարակիչ լինել

19:26, Суббота, 14 Октября, 2017 года
Աքլորակռիվը ևս կարող է դաստիարակիչ լինել

Ն.մ.թ. 480 թվականին Էգեյան ծովի Սալամին կղզու մոտ տեղի ունեցած ծովամարտում հույները ջախջախում են պարսից Քսերքսես թագավորի նավատորմը, իսկ հետագա տարիներին պարսիկներին հաղթում են նաև ցամաքային մարտերում: Ի նշանավորումն Սալամինի հաղթական ճակատամարտի՝ որոշում է կայացվում ամեն տարի մեկ օր Աթենքի ամֆիթատրոնում աքլորակռիվ կազմակերպել:


     Այս որոշումը բխել է եղել հույների բոլոր հաղթանակներում ակնառու ներդրում ունեցած ականավոր զորավար Թեմիստոկլեսի՝ աթենական դեմոկրատիայի «հիմնադիր հայրերից մեկի» սուր դիտողականությունից և իմաստուն խորհրդից:

Իսկ հիմա մանրամասնեմ:

Երբ Թեմիստոկլեսն իր զորքին դեպի հերթական մարտադաշտ էր տանում, ճանապարհին նկատում է թեժ կռվի մեջ մտած երկու աքաղաղի: Զորահրամանատարն իր զինվորներին կարգադրում է կանգ առնել և դիտել աքլորակռիվը: Որոշ ժամանակ անց նա նրանց ասում է.

«Տեսե՛ք, նրանք ճակատամարտում են ո՛չ թե հայրենիքի, ո՛չ թե հայրենի աստվածների, ո՛չ թե իրենց նախնիների գերեզմանների համար, նրանք մարմնական տանջանքներ են ընդունում ո՛չ թե հանուն փառքի կամ հանուն իրենց զավակների բարիքի, այլ՝ հանուն հաղթանակի, հանուն հակառակորդին քաջությամբ գերազանցելու»:

Այս խոսքերով Թեմիստոկլեսը ոգեշնչում է իր զինվորներին, և նրանք ճակատամարտում հաղթում են:

Որոշում է ընդունվում ամեն տարի աքլորակռիվ անցկացնել: Քանի որ այն բոցավառել էր աթենացի զինվորների ոգին ու նրանց հաղթանակի էր մղել, ուրեմն զինվորները պետք է պարբերաբար աքլորակռիվ տեսնեն, որպեսզի հաղթանակի հասնելու կամքով համակվեն: Այդ աքլորակռիվների ժամանակ ամֆիթատրոններում երիտասարդների ներկայությունը պարտադիր է եղել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7488 | 0 | 0
Facebook