Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Անջելինա Ջոլին` աշխարհի ամենագեղեցիկ կին

14:55, Пятница, 13 Октября, 2017 года
Անջելինա Ջոլին` աշխարհի ամենագեղեցիկ կին

Մերլին Մոնրոյից հետո Ամերիկայում չէր եղել այնպիսի մասշտաբ ունեցող սեքս-սիմվոլ, ինչպիսին Անջելինա Ջոլին է։ Ջոլիի կյանքի ամենահետաքրքիր էտապը համարվում է 1990-ական թվականները, երբ Ջոլին փորձում էր վերագտնել իրեն՝ հանդես գալով գոթական կամ էմոյական արտաքինով, սակայն այժմ 6 երեխաների մայրը պարզապես նրբության օրինակ է։

Կյանքի հետաքրքիր պատմություններով՝ Ջոլին իր վրա գրավեց շատերի ուշադրությունը։ Սկզբում սիրավեպ ամեն խաղընկերոջ հետ, անկախ այն բանից՝ ամուսնացած է տղամարդը, թե ոչ (Ումա Թուրմանի և Իթան Հոուքի ամուսնալուծության պատճառը Ջոլին էր) ։ Հետո Օսկարի ժամանկ համբույր հարազատ եղբոր հետ, մերկացավ էկրանի առջև և չմոռանանք այնպիսի հարցազրույցների մասին, որոնք մեր ժամանակներում իսկական իրարանցում կառաջացնեին իրենց անկեղծությամբ։ Ջոլին լի էր կյանքով։ Անհավանական սատանայական գեղեցկություն (90-ականներին նա անգամ չէր փորձում հրեշտակի կերպար ընդունել) ։

Երբ խոսում ենք նորաձևության մասին՝ Ջոլին դառնում է նախատիպ․ հաստ շուրթեր, ընդգծված այտոսկրեր, նշաձև աչքեր, տասնյակ դաջվածքներ։ Այսօր Ջոլին ամողջովին վերափոխված է՝ իհարկե հաշվի է առել իր տարիքը։ Ջոլին 42 տարեկան է։

Անկարելի է խոսել Ջոլիի մասին՝ առանց Բրեդ Փիթ անվանարկման։ 2004 թվականը Ջոլիի կյանքում բեկումնային էր։ «Պարոն և տիկին Սմիթներ» ․ Բրեդ Փիթն ու Ջոլին՝ գլխավոր դերերում։ Սկզբում նրանց սիրավեպի մասին տարածվում են շշուկներ, իսկ հետո 13տարվա սիրո պատմություն և 6 երեխա։

Այս ամենից հետո մնում է նշել․ այո, Ջոլին եղել է և դեռ մնում է ժամանակակից գեղեցկության նախատիպը։
    
    


    
    
Источник: ELLE RUSSIA
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5424 | 0 | 0
Facebook