Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

«Քարավան 1915» ֆիլմը հեռացվել է կինովարձույթից

13:48, Четверг, 12 Октября, 2017 года
«Քարավան 1915» ֆիլմը հեռացվել է կինովարձույթից
    
    

«Քարավան 1915» ֆիլմը, որի պրեմիերան կայացել էր բոլորովին վերջերս, հանվել է կինովարձույթից։ Այս մասին հայտարարել է Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Իսմայիլ Գյունեշը։ Հեղինակը նշել է, որ իրենք ֆիլմի ստեղծման օրից ի վեր բախվել են մի շարք խնդիրների․

«Ի սկզբանե ֆիլմը պետք է ցուցադրվեր 54 կինոթատրոններում, հետո կինոթատրոնների թիվը կարողացանք հասցնել 84-ի, սակայն, կարծում եմ, նման բովանդակությամն ֆիլմերը պետք է ցուցադրվեն առնվազն 300 կինոթատրոններում», -պատմում է հեղինակը։
     «Քարավան 1915» ցուցադրում է, թե ինչ է տեղի ունեցել 102 տարի առաջ Օսմանյան կայսրությունում։ Ֆիլմի անձնակազմը համախմբվել է «մարդը սիրուց է սերում» կարգախոսի ներքո։ Գյունեշը նշում է, որ ցեղասպանության մասին գիտեն միայն նրանք, որոնք ուսումնասիրում են պատմություն, իսկ մնացած մարդիկ պարզապես անտեղյակ են։
     Նշենք, որ «Քարավան 1915» ֆիլմը նկարահանվել է շուրջ 3 տարի, իսկ նկարահանման աշխատանքներում ներգրավված են եղել 500 մարդ։ Այս ամենին ի հավելում՝ Գունեշը նշել է, որ իրենք կանեն ամենը, որպեսզի ֆիլմը նորից ցուցադրվի կինոթատրոններում։
Источник: NTV
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5051 | 0 | 0
Facebook