Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Հյուրընկալ Արտեկ

Վանաձորի 11 ավագ դպրոց
Пресс-секретарь:
Վանաձորի 11 ավագ դպրոց
14:27, Среда, 11 Октября, 2017 года
Հյուրընկալ Արտեկ

Հյուրընկալ Արտեկ

Ցանկացած երեխա երազում է գոնե մեկ անգամ իր կյանքում հայտնվել Ղրիմի «Արտեկ» ճամբարում, անցկացնել իր հանգիստն այդ անմոռանալի

վայրում, ծանոթանալ Ղրիմի պատմությանը, մշակույթին, ձեռք բերել ընկերներ, զգալ ամառային հանգստի ողջ հրապույրը: Այդ երազանքն իրականություն դարձավ

Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի տասը սաների համար, ովքեր

2017 թվականի ապրիլ ամսին մասնակցեցին ռուսաց լեզվի միջազգային առարկայական օլիմպիադային, հաղթող ճանաչվեցին և մեկնեցին Ղրիմ` Լիլիթ Մանուչարյան, Լիանա Դունամալյան, Էլիզա Գարանյան, Նոռա Մխոյան, Միլենա Մելքոնյան, Էլմիրա Շահվերդյան, Անի Շահվերդյան, Հրանտ Բաբայան, Վազգեն Եդոյան, Գագիկ Ասլանյան.ահա այն աշակերտները, ովքեր վաստակեցին «Արտեկ» ճամբարի սաները կոչվելու իրավունքը: Ճամբարի ծրագիրը ուսուցողական էր, զվարճալի, ճանաչողական, հետաքրքիր ու բազմաբովանդակ: Երեխաներն իրենք էին ընտրում իրենց նախասիրությանը համապատասխան թիմեր:

Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի սաները փայլեցին սպորտային, լուսանկարչական, ձևավորման մրցույթներում ` բարձր պահելով թե՛ դպրոցի, թե՛ հայի պատիվը . սպորտային մրցումներում Էլիզա Գարանյանը և Միլենա Մելքոնյանը գրավեցին 1-ին տեղերը/վոլեյբոլ/, Էլիզա Գարանյանը` 1-ին տեղ /արտբոլ/, Գագիկ Ասլանյանը` 3-րդ տեղ/արտբոլ/, Նոռա Մխոյանը` 1-ին տեղ/ ճկունություն/ , Վազգեն Եդոյանը սահմանեց սպորտային ռեկորդ, Միլենա Մելքոնյանը՝ հավաստագիր /ձիավարժություն/ և ձեռնամարտից` 1-ին տեղ, Հրանտ Բաբայանը «Տուրգրադ» անվանակարգում` 2-րդ տեղ, Դունամալյան Լիանան, Մանուչարյան Լիլիթը, Մխոյան Նոռան «Բժիշկ Այբոլիտի դպրոց» անվանակարգում` հավաստագրեր և պատվոգրեր, լուսանկարչական և դիզայնի մրցույթներում Էլիզա Գարանյանը և Անի Շահվերդյանը` հավաստագրեր, Միլենա Մելքոնյանը ` մեդալ` արվեստում ձեռքբերումների համար:
     Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի սաներ Էլիզա Գարանյանը, Միլենա Մելքոնյանը և Էլմիրա Շահվերդյանը փայլեցին իրենց շարադրություններով և հռետորական արվեստին բնորոշ առոգանությամբ /ինչը մրցույթի ժամանակ պարտադիր պայման էր / գրավեցին պատվավոր տեղեր` ստանալով հուշանվերներ, իսկ Էլմիրա Շահվերդյանը, Անի Շահվերդյանը, Լիանա Դունամալյանը, Վազգեն Եդոյանը, Գագիկ Ասլանյանը, Հրանտ Բաբայանը, Նոռա Մխոյանը, Լիլիթ Մանուչարյանը, Միլենա Մելքոնյանը, Էլիզա Գարանյանը ռուսաց լեզվի մրցույթում արժանացան պատվոգրերի և մեդալների:

Անցկացվեց նաև «Ազգերի բարեկամություն» խորագրով մրցույթ, որտեղ յուրաքանչյուր երկիր ներկայացրեց իր երգը, պարը, մշակույթը, ասմունքը: Մեր սաները այստեղ էլ փայլեցին իրենց երգ ու պարով` արժանանալով պատվոգրերի և ժյուրիի գովասանքին: Երգի և պարի մրցույթում Լիանա Դունամալյանը, Էլիզա Գարանյանը և Միլենա Մելքոնյանը արժանացան գլխավոր մրցանակին, իսկ Գագիկ Ասլանյանը, Վազգեն Եդոյանը, Հրանտ Բաբայանը նույն մրցույթներում գրավեցին 1-ին

տեղերը: Անհատական կատարումներում Միլենա Մելքոնյանը ասմունքի և Լիանա Դունամալյանը երգի մրցույթներում գրավեցին պատվավոր առաջին հորիզոնականները:

Հպարտությամբ կարող ենք նշել, որ երեխաները հայրենիք վերադարձան բազմաթիվ մրցանակներով և մեծ տպավորություններով, ինչպես նաև արժանացան «Կոլեկտիվի հոգի» թիմային հաղթանակին:

Источник: vanadzor11.wordpress.com
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4041 | 0 | 0
Facebook