Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Մեսրոպ Մինասյան. Ի վերջո մեր պետավտոտեսուչները ճիշտ աշխատել պետք է սովորեն

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
00:21, Суббота, 07 Октября, 2017 года
Մեսրոպ Մինասյան. Ի վերջո մեր պետավտոտեսուչները ճիշտ աշխատել պետք է սովորեն

Անդրադարձ-պարզաբանում «Տուգանքը պետք է տեղին լինի...» հոդվածին

Մեսրոպ Մինասյանի պետավտոտեսուչների գործունեության վերաբերյալ (դեռ 2 տարվա վաղեմության) տրամադրած տեսաերիզը մեկ օր էլ չկա հրապարակել ենք: Այս կարճ ժամանակում այն լայն արձագանք ունեցավ: Հասարակայնության շրջանում մեծ հետաքրքրություն առաջ բերեց, բարձրացված կարծիքներն էլ իրերամերժ են: Մեկ օրվա մեջ այն դիտել են 25.000-ից ավել մարդ: 600 մարդ իրենց վերաբերմունքն են արտահայտել, որի կեսը նյութն հղում է արել իր էջ: Բազմազան են արտահայտված կարծիքները, որոնց վրա էլ ցանկանում ենք կենտրոնանալ: Մի մասը մեղադրում է վարորդի պահվածքը, մի այլ մասը պետավտոտեսչության աշխատակիցների: Մեր կարծիքը միանշանակ է՝ ձևավորել հանդուրժող հասարակություն, հարգել օրենքը, սովորել օգտակարը, արմատախիլ անել կոռուպցիա ծնող երևույթները, ունենալ արժանապատիվ երկիր:
     Մասնավորապես օգտատեր Геим Рушанян-ը հետևյալ կարծիքն է հայտնել (մեջբերում ենք) .
     - Երբ վարորդն իրավացի է, իսկ տեսուչը սխալ՝ միանգամայն արդարացված է տեսուչին "շշպռելը": Բերված տեսանյությում միանգամայն նկատելի է, որ վարորդը ամրագոտի չէր գցել, իսկ կանգնած տեսուչներն հենց իրեն էին կանգնեցրել, իսկ նա չենթարկվեց տեսուչի պահանջին: Այլ բան է՝ տեսուչն իրավունք ունե՞ր կանգնեցնելու, թե՞ ոչ: այդ խնդիրը հենց տեղում պիտի լուծվեր, սակայն վարորդը հրաժարվեց ենթարկվել տեսուչի պահանջին, որը արդեն անթույլատրելի է:
     Նկատեք, որ հետապնդող տեսուչն այլ խախտումի մասին ձայն չհանեց, միայն ամրագոտու մասին էր ակնարկում, ինչը գալիս է վկայելու, որ տեսուչները լավ էլ տեսել են, որ վարորդն ամրագոտի չի կապել:
     Մի խոսքով տեսուչներն իրավացի էին:
     Այս դրվագը խնդրեցինք մեկնաբանել իրեն՝ տեսաերիզի հեղինակ-վարորդ Մեսրոպ Մինասյանին: Ահա թե նա ինչպես մեկնաբանեց.
     -Ավտոտեսուչներն ինձ բազմիցս են անհիմն կանգնեցրել և տուգանել: Այդպես վարվում են նաև մյուսների հետ, նորություն չէ:
     Ստույգ անցած տեսանյութում իրոք ամրագոտին ամրացված չի եղել: Այստեղ իմ դժգոհությունը նրանում է, որ ինձ կանգնեցրել է տեսուչ, որ իրեն ասել են որ ես ամրակապված չեմ եղել: Տվյալ դեպքում արձանագրություն կազմողը ինքը պետք է տեսներ և ապացույց ունենար.
     Ասեմ ավելի. նրանք ուղղակի առանց ուշադիր նայելու բոլորին են դա ասում:
     Հիմա, որպես իմ կարծիքի հիմնավորում, ձեզ եմ տրամադրում 2-րդ տեսանյութը, որտեղ ամեն բան տրամաբանորեն հակառակ է ու պարզից էլ պարզ է:
     Իմ նպատակը ոչ թե ոստիկանների հետ տարաձայնությունների մեջ մտնելն է, այլ մեր երկրում օրենքի գերակայության հարգանքի սերմանումը:
     Շնորհակալ եմ ոստիկանության ղեկավարությանը, որ այս դեպքի համար, անհերքելի փաստերի ներքո ձեռնարկեց համապատասխան միջոցներ:
     Ի վերջո մեր պետավտոտեսուչները ճիշտ աշխատել պետք է սովորեն:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4164 | 0 | 0
Facebook