Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Մարդկության պատմության կարևորագույն թվականները

12:22, Понедельник, 25 Сентября, 2017 года
Մարդկության պատմության կարևորագույն թվականները

Հիմնադրություններ, հայտնագործություններ, գյուտեր


     1895 թվական
– Գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը հայտնաբերում է X ճառագայթները, որոնց տրվում է հայտնաբերողի անունը (ռենտգենյան ճառագայթներ):

1896 թվական – Ֆրանսիացի ֆիզիկոս, «Նոբել» մրցանակի դափնեկիր Անտուան Անրի Բեկերելը հայտնաբերում է ուրանիումի ռակդիոակտիվությունը:

Նույն թվականին իտալացի ռադիոտեխնիկ ու ձեռնարկատեր, «Նոբել» մրցանակի դափնեկիր Գիլելմո Մարկոնին «Էլեկտրական ազդակների հաղորդման ու դրանց կատարելագործման» գյուտի մասին հայտ է ներկայացնում:

1898 թվական – Ամուսիններ Պիեր Կյուրին և Մարիա Սկլադովսկայա Կյուրին հայտնաբերում են պոլոնիումն ու ռադիումը:

Նույն թվականին շոտլանդացի քիմիկոս, «Նոբել» մրցանակի դափնեկիր Ուիլյամ Ռամզայը հայտնաբերում է նեոնը, կրիպտոնը և քսենոնը:

Նույն թվականին գերմանացի մանրէաբան Ֆրիդրիխ Լյոֆլերն ապացուցում է վիրուսների գոյությունը:

1900 թվական – Ավստրիացի և ամերիկացի բժիշկ, քիմիկոս, իմունաբան ու վարակաբան Կարլ Լանդշտեյները հայտնաբերում է արյան A, B և O խմբերը:

Նույն թվականին գերմանացի տեսաբան-ֆիզիկոս, քվանտային ֆիզիկայի հիմնադիր, «Նոբել» մրցանակի դափնեկիր Մաքս Պլանկը ստեղծում է քվանտային տեսությունը:

Նույն թվականին գերմանացի գյուտարար ու ռազմական գործիչ Ֆերդինանդ ֆոն Զեպելինը ստեղծում է կառավարվող դիրիժաբլը:

1905 թվական – Ալբերտ Այնշթայնի սահմանափակ հարաբերականության տեսությունը:

1909 թվական – Ֆրանսիացի գյուտարար, ավիատոր, գործարար Լուի Բլերիոն առաջին անգամ ինքնաթիռով անցնում է Լա Մանշը:

1913 թվական – Ամերիկացի արդյունաբերող Հենրի Ֆորդն աշխարհում առաջին անգամ սկսում է ավտոմոբիլաշինության մեջ կիրառել «արդյունաբերական հոսքագիծ» -ը:

1915 թվական – Ամերիկացի կենսաբան, գենետիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Թոմաս Մորգանը հայտնաբերում է ժառանգականության մեխանիզմը:

Նույն թվականին գերմանացի երկրաֆիզիկոս և օդերևույթաբան Ալֆրեդ Լոթար Վեգեները ստեղծում է մայրցամաքների դրեյֆի տեսությունը:

1916 թվական – Ալբերտ Այնշթայնը ստեղծում է հարաբերականության ընդհանուր տեսությունը:

1919 թվական – Տիեզերական (Գրինվիչի) ժամանակի ընդունումը:

1921 թվական – Ֆրանսիացի բժիշկ, մանրէաբան և իմունաբան Ալբեր Քալմետը ֆրանսիացի գիտնական, անասնաբույժ բժիշկ, մանրէաբան և իմունաբան Քամիլ Գերենի հետ «տուբերկուլոզ» հիվանդության դեմ պատվաստանյութ է ստեղծում:

1926 թվական – Շոտլանդացի ճարտարագետ, առաջին մեխանիկական հեռուստատեսային համակարգի ստեղծող Ջոն Բերդը հեռուստատեսային առաջին գունավոր ցուցադրությունն է կատարում:

1927 թվական – Առաջին հնչյունային ֆիլմի՝ «Ջազ երգող» -ի ցուցադրությունը:

Նույն թվականին ամերիկացի օդաչու Չարլզ Լինդբերգն առաջին անգամ հատում է Ատլանտյան օվկիանոսը՝ թռչելով Նյու Յորքից Փարիզ:

1928 թվական – Բրիտանացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը բացահայտում է պենիցիլինը:

1933 թվական – Գերմանացի ճարտարագետներ Մաքս Կնոլը և Էրնեստ Ռյուսկան առեղծում են էլեկտրոնային մանրադիտակը:

1935 թվական – Ամերիկացի վիրուսաբան և կենսաբան Ուենդել Մերեդիտ Ստենլին առաջին անգամ մաքրում ու բյուրեղային տեսքով առանձնացնում է ծխախոտի վիրուսը` ճանապարհ բացելով վիրուսների մաքուր պատրաստուկներ ստանալու և դրանք ուսումնասիրելու համար: 1955 թվականին նա բացահայտում է նաև «պոլիոմիելիտ» հիվանդության վիրուսը:

Այս նույն թվականին շոտլանդացի ֆիզիկոս Ռոբերտ Ալեքսանդր Ուոթսոն-Ուոտը ստեղծում է ռադարը:

1936 թվական – Ռադիոաստղաբանության հիմնադիրներից մեկը հանդիսացող ամերիկացի Գրոտ Ռեբերը ստեղծում է ռադիոտելեսկոպը:

1938 թվական – Գերմանացի քիմիկոս, ռադիոքիմիայի ոլորտի նորարար գիտնական Օտտո Հանն ու գերմանացի քիմիկոս Ֆրից Շտրասմանը հայտնաբերում են միջուկային իզոմերիան և կատարում են ուրանի ճեղքումը:

Նույն թվականին ամերիկացի աստղաֆիզիկոս, «Նոբել» մրցանակի դափնեկիր Հանս Ալբերտ Բետեն հայտնաբերում է ջերմամիջուկային ռեակցիայի պրոտոն-պրոտոնային պարբերաշրջանը և առաջարկում է վեցաստիճանային ածխածնաազոտային պարբերաշրջանի գործադրում, որը հնարավորություն է ընձեռում բացատրել զանգվածային աստղերում ընթացող ջերմամիջուկային ռեակցիաների ընթացքը:

1939 թվական – Ֆրանսիացի գիտնական և հասարակական գործիչ, քիմիայի գծով «Նոբել» մրցանակի դափնեկիր Ֆրեդերիկ Ժոլիո Կյուրին գործնականորեն ապացուցում է գերմանացի Օտտո Հանի տեսությունը ուրանի ճեղքման վերաբերյալ և գտնում է ապացույցներ, որ այդպիսի ճեղքումը պայթյունի բնույթ է կրում և դրա արդյունքում հսկայական էներգիա է անջատվում:

1940 թվական – Ավստրիացի և ամերիկացի բժիշկ, քիմիկոս, իմունաբան և վարակաբան Կարլ Լանդշտեյներն ու ամերիկացի բժիշկ Ալեքսանդր Սողոմոն Վիները հայտնաբերում են «Ֆակտոր-ռեզուս» -ը:

1941 թվական – Ամերիկացի քիմիկոս և աստղագետ ֆիզիկոս Գլեն Թեոդոր Սիբորգն ու ամերիկացի ֆիզիկոս ու քիմիկոս Էդվին Մատիսոն Մակմիլանը հայտնաբերում են պլուտոնիումը:
    
     Լուսանկարում՝ Կյուրի ամուսինները:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
12205 | 0 | 0
Facebook