Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր ՀՀ Գյուղատնտեսության նախարարը

11:46, Среда, 20 Сентября, 2017 года
Աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր ՀՀ Գյուղատնտեսության նախարարը

Աշխատանքային այցով Կոտայքի մարզում է եղել ՀՀ Գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանը:
     ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը և ՀՀ Գյուղատնտեսության նախարարը նախ եղել են «Առողջ սունկ» ընկերությունում, ծանոթացել սնկարտադրության տարբեր փուլերի կազմակերպման մանրամասներին, սնկի փաթեթավորման և պահեստավորման գործընթացներին, ինչպես նաև սնկի պահածոյացման արտադրամասի գործունեությանը:
     Այցելության հաջորդ կանգառը եղել է օրգանական պարարտանյութերի արտադրության «ՕՌՎԱԿՕ» ընկերությունը, որտեղ Գյուղատնտեսության նախարարին և Կոտայքի մարզպետին նեկայացվել են օրգանական պարարտանյութերի արտադրության ընթացքն ու պարարտացման աշխատանքների կազմակերպման ուղղությունները:
     Շրջայց է կատարվել նաև օրգանական մոշի և ազնվամորու մշակությամբ զբաղվող «Արմբերրի» ընկերությունում, որտեղ անդրադարձ է կատարվել նաև ընկերության կողմից կաթիլային ոռոգման աշխատանքների կազմակերպման մոտեցումներին:
     Այնուհետև ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը և ՀՀ Գյուղատնտեսության նախարարը այցելել են Արագյուղ համայնքում գործող «Նաիրիան» ընկերություն, ծանոթացել վարդերի և խնձորի աճեցման տեխնոլոգիաներին, եղել են «Նաիրիան» գործարանում, լաբորատորիայում և թորման վայրում: Այս ընկերությունը զբաղվում է բնական կոսմետիկայի արտադրությամբ` կիրառելով հայկական բարձրավանդակում աճող բույսերը:
     Գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցելությունն ամփոփվել է «Նաիրիան» ընկերությունում կազմակերպված հանդիպումով, որին մասնակցել են հիշյալ բոլոր ընկերությունների պատասխանատուները:
     Հանդիպման շրջանակներում քննարկվել են գյուղատնտեսության նոր ուղղությունների զարգացման հնարավորությունները:


    
    


     http://kotayk.mtad.am/news/item/2017/09/19/gyux/

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2498 | 0 | 0
Facebook