Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Մթերքներ, որ կօգնեն ազատվել ակնեից ու մաքրել մաշկը

Narek Demirchyan
Автор:
Narek Demirchyan
16:55, Воскресенье, 17 Сентября, 2017 года
Մթերքներ, որ կօգնեն ազատվել ակնեից ու մաքրել մաշկը
     1. Կանաչի։ Կանաչ բանջարեղենը մեծ քանակով մանգան է պարունակում։ Այս մթերքի օգտագործումը նպաստում է կոլագենի ձևավորմանը՝ օգնելով պահպանել մաշկի մաքրությունը, հարթությունը։ Այս մթերքը նաև վիտամին A է պարունակում, որը ակնեի և մաշկի խնդիրների դեմ պայքարում գլխավոր միջոցների մեկն է համարվում։
    
     2. Կիվի։ Այս միրգը վիտամին C է պարունակում, ինչպես նաև՝ հակաօքսիդանտներ, որոնք մասնակցում են մաշկի բջիջների վերականգնմանը։ Բացի այդ՝ վիտամին C-ն մեծացնում է կոլագենի արտադրությունը, ինչի արդյունքում մաշկն ավելի հարթ է դառնում։
    
     3. Հատապտուղներ։ Սրանք հակաօքսիդանտների անփոխարինելի աղբյուր են, որոնք կարող են օրգանիզմը պաշտպանել ազատ ռադիկալների ազդեցությունից։ Դրանք օգտակար են սրտի և օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարում։ Հատապտուղներ ներառելով սննդակարգ՝ կկարողանաք լավացնել մաշկի վիճակը։
    
     4. Սունկ։ Այս մթերքը հարուստ է B խմբի վիտամիններով, որոնք պատասխանատու են մաշկի որակի համար, նպաստում են դրա վերականգնմանը։ Սնկի օգտագործումը կարող է նկատելիորեն նվազեցնել ակնեի առաջացման հավանականությունը։
    
     5. Ձուկ։ Ձուկն օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, որոնք կարևոր են ամբողջ օրգանիզմի համար։ Դրանք օգնում են նաև մաշկի խնդիրների դեմ պայքարում։
    
     6. Շոկոլադ։ Չնայած բազմաթիվ կարծիքներ կան, որ շոկոլադն ավելի շատ վնաս, քան օգուտ է պատճառում, այն կարող է նույնիսկ օգնել ազատվել մաշկային խնդիրներից, քանի որ հարուստ է հակաօքսիդանտներով։
    
     7. Նուշ։ Ընդեղենի այս տեսակը, ինչպես հայտնի է, օգտակար է ողջ օրգանիզմի, այդ թվում՝ մաշկի համար, քանի որ օգնում է պահպանել դրա գեղեցկությունն ու երիտասարդությունը։ Նուշը վիտամին E է պարունակում, որը ոչ միայն կանխարգելում է ակնեի առաջացումը, այլև մաշկը կայուն է դարձնում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության նկատմամբ։ Հիշեք, որ նուշ պետք է օգտագործել քիչ քանակով։
    
     8. Կոկոսի յուղ։ Ակնեի դեմ պայքարում կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որը դրական ազդեցություն է ունենում ամբողջ օրգանիզմի վրա։ Այն օգնում է ազատվել բշտիկների առաջացման հետևանքով մնացած հետքերից։ Այն հարուստ է ճարպաթթուներով, ինչի շնորհիվ պայքարում է մաշկի ծերացման դեմ։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
6305 | 0 | 0
Facebook