Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ԷԼԻ ԽԱՌՆ Ե՞Ս ՎԱՀՐԱՄ ՋԱՆ։

erevannews
Автор:
erevannews
02:09, Суббота, 16 Сентября, 2017 года
ԷԼԻ ԽԱՌՆ Ե՞Ս ՎԱՀՐԱՄ ՋԱՆ։

Էլի խառն ե՞ս, Վահրամ ջան: Էս ի՞նչ կրակը գցեցին քեզ։ Եղածը քի՞չ էր, հիմա էլ թերուս քննչական խումբտ երեք զննության արձանագրությունների մեջ հերիք չի կեղծ տվյալներ է մտցրել, դեռ մի հատ էլ ընթերակաները, ովքեր հաստատել են իրենց ստորագրություններով այդ կեղծիքը, ըստ անձնագրային և վիզաների վարչության պատասխանի պարզվում է գոյություն չունեն։
     Բա հիմա ի՞նչ ենք անելու։
     Քննչական կոմիտեի քանի քննիչի ես նման արարքի համար մեղադրանք առաջադրե՞լ։
     Դու ասա 100 ՝ ես կասեմ 200։
     Տեսար ՝ քո դուռն էլ չոքեց։
     Աստված կա վերևը, ոչ մեկս չենք խուսափի։
     Ճիշտ է ըստ մեր սիրելի ՀՔԾ աղբյուրի նորից ՀՔԾ մուտքի գրանցամատյանն ես փոխել տալիս, տեսաձայնագրառումն ես վերացնում, բայց Վահրամ ջան, երբ ինձանից կաշառք ուզելու փաստը թաքցնելու համար էիր դա անում, դեռ մեջը տրամաբանություն կար։ Արեցիր ՝ փոխեցիր դրանով հերքեցիր, որ միջնորդը մուտք է գործել ՀՔԾ, հանդիպել կոռուպցիայի և պաշտոնեական հանցագործությունների նախկին վարչության պետի Կարեն Կարապետյանի հետ և այլն։Այդ ժամանակ ստացվեց, քանի որ խնդիրը անձի մուտքը ՀՔԾ հերքելն էր։
     Հիմա խնդիրը այլ է։ Զննությունը կատարվել է ՀՔԾ քննիչ Ալիկ Ստեփանյանի առանձնասենյակում։ Ընթերական ստորագրել է արձանագրությունը։ Նշանակում է մուտք է գործել ՀՔԾ, ներկայացրել է անձը հաստատող փաստաթուղթ և նշանակում է խաբել կամ սխալ ասել իր տվյալները չէր կարող։ Հասկանում ես չէ՞ թե ինչ եմ ասում։
     Այսինքն եթե ասես, որ ընթերականը առանց անձը հաստատող փաստաթղթի և առանց գրանցման կարող էր ՀՔԾ մտնել, դա կնշանակի որ կաշառքի միջնորդն էլ կարող էր առանց գրանցման մտնել ՀՔԾ։Ստիպված ես կմիջնորդեմ նորոգել կաշառքի գործը, որը հազիվ ես փակել։Քեզ պետքա՞ մի հատ քննիչի համար նորից ընգնես պատմության մեջ, փուռը տուր թող գնա, առավել ևս որ քեզանից հեռու չէ։։ «Սիրելիս» քննիչտ հավանաբար գոռգոռոցներիցտ հոգնած ինքը իրանով կեղծ տվյալներ է մտցրել արձանագրությունների մեջ և բնականաբար հորինել է ընթերակաների տվյալները։ Դե մեր մեջ ասած իրան էլ կարող ենք հասկանալ։ Ու՞մ մտքով կանցնի, որ ՀՔԾ-ի վրա կարող է մեկը բողոքի, կամ ո՞ր դատախազը կամ դատավորն է խելքը քցել, որ դրանով հանկարծ խորանա։ Բոլորը գիտեն միանգամից կվազես Բաղրամյան 26 և մուտիտը և շառը դատախազի և դատավորի վրա պատրաստ է։
     Լավ կուզես արի այսպես ձևակերպի ՝
     Ալիկ Ստեփանյանը կատարված զննության արձանագրությունը ձեռքը մտել է Արևելյան սրճարան երկու հոգու խնդրել է ստորագրեն, այդ սրիկաններն էլ խաբել են խեղճ քննիչին։ Խախտում է բայց դե «կռուտիտ» կլինեք, կլղոզեք, կսղա, կանցնի։
     Կարող ես նաև այլ ձև անես։
     Մի հաղորդագրություն տուր ՀՔԾ կայքում, որ Արտակ Գալստյանը գտնվելով Նուբարաշեն ՔԿՀ-ում՝ քննության բնականոն հունը շեղելու նախնական դիտավորությամբ վերացրել է ընթերակաների տվյալները Անձնագրային և վիզաների վարչության բազայից և հեռավորության վրա ազդելով Ալիկ Ստեփանյանի ուղեղի վրա, զրկել է նրան կամքից և ստիպել է կեղծ տվյալներ մտցնել արձանագրությունների մեջ։
     Մեր մեջ ասած երկու տարբերակն էլ էշություն է, բայց ասա երկրորդը սրտովտ է։) ) ) ) ) ) ) ) )
     Չնայած ասեմ քեզ ՝ մեղադրանքիցտ հաստատ հիմնավոր է։) ) ) ) ) ) ) ) )
     Հա չմոռանամ ասել Քննչական խմբիտ վրա վերը նշված փաստով հաղորդում եմ տվել ԱԱԾ։ Սխալ չհասկանաս, այնպես չի, որ մտածում եմ օբյեկտիվ քննություն կանեն, բայց որ պատկերացնում եմ դրանից հետո ոնց ես վազում Բաղրամյան 26…այնտեղից ԱԱԾ, հետո դատախազություն, ոնց ես «Անորսալի վրիժառուներ» ֆիլմի միջի Ատաման Բուռնաշի պես, բոլորին պատմում թե ինչ սարսափելի և վատ մարդ եմ ես, թե ինչպես են բոլորը մեջքիտ հետևից՝ շուտով նաև դիմացից «ղժժում վրետ» ակամայից ժպիտ է գալիս դեմքիս։ Հավատա այս չորս պատի մեջ դա էլ քիչ ուրախություն չէ։) ) ) ) ) ) ) ) ) ) ) )
     Մի բան էլ, ես պատրաստ եմ աբսուրդ և մեծ չափով ազատազրկմանը, սողալտ իզուր չի անցել, իսկ դու պատրաստ ե՞ս դրան։
     Չէ՛ որ ամեն ինչ նոր է սկսվում, տարիքտ այն չի, շուտով թոշակի ես) ) ) ) ) ) ) ) )
     Վահրամ ջան։
     Վահրամ Շահինյանի բացահայտումները իմ գործունեության մասին դիտեք տեսանյութը ներքևի հղումով։

https://www.youtube.com/watch?v=lksfwPXUP3Q&app=desktop

Սույն նյութը գրվել է իմ կողմից, տրվել է պաշտպանիս իմ հանձնարարությամբ «ԱԼԳԱ» փաստաբանական ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակելու համար։
     Նյութի բովանդակության, իմ բառերի պատասխանատվությունը կրում եմ ես՝ Արտակ Գալստյանս։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4771 | 0 | 0
Facebook