Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Վատ սովորություն

11:49, Среда, 13 Сентября, 2017 года
Վատ սովորություն
     Ասում են, որ Լեոնիդ Բրեժնևը շատ էր սիրում համբուրվել տղամարդկանց հետ: Հաճախ, այդ համբույները սեռական բնույթ էին կրում: Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն, վախենալով նրա համբույներից, ինքնաթիռի աստիճաններից իջնելիս, անմիջապես սիգարն է դնում բերանը, որպեսզի Լեոնիդն իրեն համբուրելու հնարավորություն չունենա: Ասում են, Կուբայում ընդունված չէր տղամարդկանց համբուրվեը, որը կարող էր ազդել երկրի ղեկավարի հեղինակության վրա: Այդ մասին ասում են:
     Ասում են նաև, որ Տոսմանիա կղզում բնակվող ցեղախմբի տղամարդիկ ձեռքով բարևելու փոխարեն, շոշոփում են միմյանց սեռական օրգանները:
     Իսկ մեզ մոտ վաղուց սովորություն է դարձել տղամարդկանց համբուրվելը: Ցանկացած երիտասարդ առավոտյան կամ հրաժեշտի պահին «պաչ ու պռոշտ» է լինում իր ընկերների և նույնիսկ ծանոթների հետ: Զարմանում եմ, թե որտեղի"ց է արմատավորվել այդ վատ սովորությունը մեր հասարակության մեջ: Նույն երիտասարդները միասեռականության դեմ պայքարելով, ակամա նպաստում են դրա տարածմանը: Միասեռականները օգտվում են առիթից : Իսկ համբույրները, առավելապես հարբած ժամանակ, հնարավոր է ավարտվեն նաև սեռական գործողություններով: Չեմ էլ խոսում տարբեր վարակների տարածման մասին: Ես խուսափում եմ այն տղաներից, ովքեր ինձ ողջունելիս, ցանկանում են համբուրվել: Ինձ համար տհաճ է գրիպով կամ այլ վիրուսակիր ընկերոջ հետ նույնիսկ ձեռքով բարևելը:
     Ժամանակն է մոռանալ համբույրների մասին և բավարարվել միայն ձեռքսեղմումով:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
17443 | 0 | 0
Facebook