Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Ջոջո Մոյես «Ես՝ քեզնից առաջ»

19:44, Вторник, 12 Сентября, 2017 года
Ջոջո Մոյես «Ես՝ քեզնից առաջ»

► Երբեք չգիտես, թե որտեղ կգտնես և որտեղ կկորցնես:

► Որոշ սխալներ ավելի շատ հետևանքներ ունեն, քան մյուսները:

► Երբեմն դու միակն ես, հանուն որի ես առավոտյան արթնանում եմ:

► Չկա այնպիսի վիշտ, որին չօգնի մի բաժակ համեղ թեյը:

► Վատ կյանքին հարմարվելու միակ միջոցը ձևացնելն է, որ այդ ամենը քեզ հետ չի կատարվում:

► Օգնել պետք է միայն նրան, ով պատրաստ է ընդունել այդ օգնությունը:

► Հրաշքներ պատահում են միայն հոլիվուդյան ֆիլմերում: Մենք միայն փորձում ենք մեղմել ցավը և պահպանել այն համեստ շարժումը, որն ունենք:

► Մարդիկ իրենց պահում են այնպես, ինչպես բոլորը:

► Սա այնպիսի վայր է, ուր մարդիկ վերադառնում են, երբ հոգնում են ամեն ինչից: Կամ էլ, երբ երևակայությունն այլևս չի բավականացնում մեկ այլ տեղ մեկնելու համար:

► Ամեն ինչ չէ, որ կյանքում լուծվում է փողով:

► Դուք միայն մի կյանք ունեք և ձեր պարտքն է ապրել այն որքան հնարավոր է լիարժեք:

► Ես կարող էի նայել նրա աչքերի մեջ մի ամբողջ հավերժություն:

► Մենք, կարծես միևնույն ժապավենի միմյանց համար անտեսանելի տարբեր ծայրեր լինեինք:

► Արցունքները հորդում էին աչքերիցս: Ես իմ քիթը մոտեցրել էի նրա քթին, և ամբողջ ընթացքում նա լուռ դիտում էի ինձ, ուշադիր ուսումնասիրում, կարծես ցանկանում էր անգիր անել յուրաքանչյուր հատվածը:

► Ես ցանկանում էի ամբողջապես սեղմվել նրան: Ցանկանում էի արթնացնել նրա մեջ ինչ-որ բան, սերը կյանքի հանդեպ, ստպել, որ շարունակի ապրել: Ես հանկարծ հասկացա, որ վախենում եմ ապրել առանց նրա:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
16719 | 0 | 0
Facebook