Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Հայաստանում չկա՜ ոչ մի հնակենդանաբան, հնաբուսաբան, խեթագետ...

19:34, Вторник, 12 Сентября, 2017 года
Հայաստանում չկա՜ ոչ մի հնակենդանաբան, հնաբուսաբան, խեթագետ...
     Հայաստանում չկա՜ ոչ մի հնակենդանաբան, հնաբուսաբան, խեթագետ... երևի թե նաև շումերագետ, արամագետ..., ասում են թե մի 2 հոգի արամագետ կար, չմեռած.., բայց թե ո՞վքեր են նրանք և ո՞րտեղ են, ոչ՜ մեկը չգիտի: Հետաքրքիր ա չէ՞:
    
     Պեղումների ժամանակ հայտնաբերվող նյութերը, տարիներով մնում են չուսումնասիրված, հարցերը՝ անպատասխան, կամ էլ, այդ բացառիկ արժեքները արտահանում են, որպեսզի փորձաքննության ենթարկեն արտերկրում, որտեղ թե ինչ կանեն և ոնց կանեն՝ մեզ համար հարցական ա մնում և որը սարսափելի վտանգավոր մի բան է: Փոխարենը մենք ունենք իրավաբաններ և տնտեսագետներ, որ մի 400 տարի մեզ կհերիքեն:
     Ու մենք ունենք նեոհեթանոսներ «հեթանոսներ» և պատմաբաններ, որ մեր հնագույն պատմությունն են «լուսավորում» մեր երեխաների համար: Հարց ա ծագում, ի՞նչ են լուսավորւմ և ի՞նչի հիման վրա, դա նրանց ո՞րտեղից:
Источник: Հայկ Կիսեբլյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5299 | 0 | 0
Facebook