Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

ՀԿԵ. Տնօրենի հետ ձուկ է բռնում, որս անում, ձեռի հետ էլ` երկաթուղին թալանում. Եդիգարյաններ

Artur Bakunc
Автор:
Artur Bakunc
17:00, Среда, 30 Августа, 2017 года
ՀԿԵ. Տնօրենի հետ ձուկ է բռնում, որս անում, ձեռի հետ էլ` երկաթուղին թալանում. Եդիգարյաններ
     Քանի որ «Հարավկովկասյան երկաթուղին» գովազդի միջոցով փակում է լրատվամիջոցների «բերանները», իսկ իր մասին վատ-վատ բաներ գրողների հանդեպ յուրային լրատվամիջոցների միջոցով խղճուկ հաշվեհարդար տեսնում, ուստի ստիպված այս հարթակում մենք կհրապարակենք այնտեղ իրականացվող թալանի մասին ողջ ճշմարտությունը: Կոչ ենք անում անգամ ՀԿԵ յուրային լրատվամիջոցներին չանտեսել այս փաստերը, քանի որ նման ստրատեգիական կառույց քանդելը ավելի կարեւոր է, քան մի երկու կոպեկ փողը: Սկսում ենք երկաթուղային WikiLeaks, որի շրջանակներում ներկայացնելու ենք այնտեղ գործող կլաններին: Թող հանրությունը իմանա, թե ում ենք պարտական երկաթուղու թալանված եւ թշվառ վիճակի համար: ՀԿԵ «օլիգարխների» կլանը սկսում ենք Եդիգարյաններից: ՀԿԵ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը ոչ միայն կարողացել է իր մոտ գործի տեղավորել մոտ երկու տասնյակ ազգականների, այլեւ երկու եղբայրներին նշանակել է երկաթուղու կարեւոր նշանակության ստորաբաժինների ղեկավար պաշտոններին։ Եւ, այսպես տարիներ, ի վեր Եդիգարյան 3 եղբայրները ղեկավարում են ՀԿԵ ամբողջ շարժակազմը: Արկադի Եդիգարյանը վերանորոգման աշխատանքներով է զբաղվում, ասում են` քանդել-ծախելու պրոֆեսիոնալ են, օրինակ` հին «մատերիալի» անվան տակ վաճառք են իրականացնում, խոսքը շպալների, ռելսերի, մետելալոմի վաճառքի մասին է: Ժամանակին մամուլում մեծ աղմուկ էր բարձրացել, թե ինչպես ՀԿԵ-ի ղեկավարության քթի տակ քանդում են երկաթուղու չօգտագործվող ռելսերն ու վաճառում Արարատյան դաշտավայրում խաղողագործությամբ զբաղվող գյուղացիներին: Նրանք էլ կտրատված ռելսերն օգտագործումեն որպես բիր (ձող, որը տնկում են խաղողի վազի կողքին` իբրև հենակ): Այս բոլոր գործարքները բնականաբար կարողանում են գլուխ բերել գլխավոր հաշվապահի` Վեներա Ավետիսյանի միջոցով, նրան մենք կանդրադառնանք առանձին եւ կոնկրետ փաստերով: Եւ այսպես, ՀԿԵ-ի շնորհիվ Եդիգարյան եղբայրներն այնքան են հարստացել, որ մեկը մյուսի ետեւից անշարժ գույք են գնում, իսկ քշած «ամենահամեստ» մեքենան էլ «Լեքսուսն» է: Հարց է առաջանում` իսկ որտե՞ղ է նայում ՀԿԵ տնօրեն Սերգեյ Վալկոն: Պատասխանը պարզ է` ոչ մի տեղ, Արկադի Եդիգարյանը Վալկոյի ձուկ բռնելու ու որս անելու ընկերն է:
     Հ.Գ. Սպասեք նորանոր բացահայտումների կոնկրետ անվանումներով, ընկերությունների տվյալներով եւ գումարների չափերով:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5601 | 0 | 0
Facebook