Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Կարեն Կարապետյան. «Ներդրումների տեմպերը ցույց են տալիս, որ դրանք իրագործելի են»

17:47, Вторник, 22 Августа, 2017 года
Կարեն Կարապետյան. «Ներդրումների տեմպերը ցույց են տալիս, որ դրանք իրագործելի են»
    
    

Ըստ ՀՀ Կառավարության gov.am պաշտոնական կայքի հաղորդման Ծաղկաձորում անցկացված «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի մասնակիցները ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանին են ներկայացրել Հայաստանի զարգացման իրենց տեսլականն ու մի շարք հարցեր ուղղել որոնք վերաբերել են մեր երկրի տնտեսական զարգացմանը, հարկային, մաքսային ոլորտներին, առողջապահության, կրթության, սպորտի բնագավառներին և այլն:
     Անդրադառնալով տնտեսական զարգացումներին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 6, 2 տոկոս տնտեսական ակտիվության աճ, 12, 7 տոկոսի աճ՝ արդյունաբերության, 21, 6 տոկոսի՝ արտահանման, 28, 5 տոկոսի աճ՝ ներմուծման ոլորտներում. այս ընթացքում մեկնարկ է տրվել բազմաթիվ ծրագրերի: «Ներդրումները բազմաթիվ են, այդ թվում՝ տեսքտիլի ոլորտում, գյուղատնտեսությունում, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության բնագավառներում և այլն: Մենք հայտարարել ենք, որ ունենք 3, 2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր, որոնցից 830-340 մլն դոլարի ներդրումները, մեր պատկերացմամբ, պետք է լինեն այս տարի: Մենք հաշվետվություն ենք ներկայացնելու և այդ ներդրումների տեմպերը ցույց են տալիս, որ դրանք իրագործելի են», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարն անդրադառնալով «Հայաստանի ներդրողների ակումբ» -ի կողմից ծրագրերի իրականացմանը՝ նշել է, որ վերջինս մասնակցում է «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագրին: Միաժամանակ, Կարեն Կարապետյանը նշել է, որ ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք:


    

Տեղեկատվությունը՝ ՀՀ Կառավարության http://www.gov.am պաշտոնական կայքից

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2929 | 0 | 0
Facebook