Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Մի՞թե դու չգիտես, որ իմ ու քո իշխանությունը պատվավոր ստրկություն է»

12:59, Понедельник, 21 Августа, 2017 года
Մի՞թե դու չգիտես, որ իմ ու քո իշխանությունը պատվավոր ստրկություն է»

Մակեդոնիայի Անտիգոնոս 2-րդ Գոնատաս թագավորը, որ գահակալել է մ.թ.ա. 277 – 139 թվականներին, ասում են, թե աչքի է ընկել մեղմ ու բարյացակամ բարքով: Մանավանդ այն ժամանակների միապետներին ոչ բնորոշ այս հատկությունների մասին, որպես ապագա թագավորների դաստիարակության օրինակ, պատմվել է տարբեր գրքերում: Ահա մի դեպք, որը պերճախոս վկայությունն է նրա մեղմության ու պարզության:


     Նկատելով, որ իր որդին շատ կոպիտ ու չափից դուրս տիրական է հպատակների հետ հարաբերություններում՝ Անտիգոնոսը նրան ասում է.

«Մի՞թե դու չգիտես, որ իմ ու քո իշխանությունը պատվավոր ստրկություն է»:


     Ահա այսպիսի մեծ մարդկայնությամբ է այս թագավորը դաստիարակել իր որդուն: Ավա՛ղ, աշխարհում հաստատ չի եղել գոնե մեկ թագավոր կամ իշխան, որն իր իշխանությունը պատվավոր ստրկություն համարեր, ընդհակառակը, նրանք բոլորն էլ համոզված են եղել, որ ամբողջ ժողովուդի սրբազան պարտականությունը իրենց ստրկաբար ծառայելն է:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8265 | 0 | 0
Facebook