Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Եվրոպայի ֆուտբոլային գրանդ ակումբները

09:24, Понедельник, 21 Августа, 2017 года
Եվրոպայի ֆուտբոլային գրանդ ակումբները

Ռեալ Մադրիդ - (իսպ.՝ Real Madrid Club de Fútbol, անգլ.՝ Madrid Royal Football Club, առավել հայտնի որպես Real Madrid, Los Blancos, Los Merengues), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մադրիդ քաղաքից։ Ստեղծվել է 1902 թվականին և նույն տարվանից հանդես է գալիս ավանդական տնային սպիտակ մարզաշապիկով։ Ռեալ իսպաներեն նշանակում է արքայական, և այս անվանումն ստացել է Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ի կողմից 1920 թվականին։ Մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, Լա Լիգայում ունի ռեկորդային 33 հաղթանակ, 19 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային տասներկու ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ։
     Ակումբն իր տնային խաղերն անցկացնում է Մադրիդում գտնվող Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում 1947 թվականից։ 2000 թվականի դեկտեմբերի 23-ին ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրել է «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակով։
     Ռեալն ամենահաջողակ ակումբն է նաև ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի պատմության մեջ՝ Չեմպիոնների Լիգա տասներկու գավաթներով և ՈՒԵՖԱ-ի երկու գավաթներով։


    

«Բարսելոնա» (կատ.՝ Futbol Club Barcelona, իսպ.՝ Fútbol Club Barcelona), հայտնի է նաև որպես «Բարսա» (իսպ.՝ և կատ.՝ Barça), կատալոնական համանուն քաղաքի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, Իսպանիայի և աշխարհի տիտղոսավոր ակումբներից մեկն է։ Հիմնադրվել է 1899 թվականին, մի խումբ շվեյցարիական, բրիտանական, իսպանական և կատալոնական խմբից, որը գլխավորում էր Ժոան Գամպերը: «Բարսելոնան», պաշտոնական տիտղոսների քանակով, համարվում է Իսպանիայի ամենատիտղոսավոր ակումբը՝ 66 (23 անգամ Իսպանիայի առաջնության չեմպիոն, 27 անգամ Իսպանիայի գավաթ, 11 անգամ Իսպանիայի Սուպերգավաթ, 2 անգամ նվաճել է Էվա Դուարտեյի (Իսպանիայի սուպերգավաթի նախկին չեմպիոնատը) գավաթը և 2 անգամ իսպանական լիգայի գավաթը) ։
     «Բարսենոլայի» հիմնական մարզադաշտն է «Կամպ Նոուն», որն էլ համարվում է Եվրոպայում ամենաշատ հանդիսական ընդունող մարզադաշտը:


     «Բավարիա» (գերմ.՝ FC Bayern München Բայերն Մյունխեն), գերմանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մյունխենից։ Հիմնադրվել է 1900 թ., խաղում է Բունդեսլիգայում։ Գերմանական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբն է, որը նվաճել է 24 չեմպիոնական տիտղոս և 15 անգամ Գերմանիայի գավաթը։ Մյունխենյան ակումբը առաջին անգամ Գերմանիայի չեմպիոն է դարձել (այն ժամանակ Բունդեսլիգան դեռ ստեղծված չի եղել) 1932 թվականին։ Այդ ժամանակ Մյունխենյան ակումբում էին խաղում այնպիսի աստղեր, ինչպիսիք են Գերդ Մյուլլերը, Ուլի Հյոնեսը, Կառլ-Հայնց Ռումմենիգեն, Ֆրանց Բեկենբաուերը, Զեպպ Մայերը և այլք։ Հիմա նրանք ՖԱ Բավարայում կարևոր պաշտոններ են զբաղեցնում։
     1994 թվականին ակումբ է մտնում Օլիվեր Կանը, ով հետագայում դառնում է եռակի աշխարհի ամենալավ դարպասապահը (1999, 2001, 2002), ԱԱ 2002 ամենալավ խաղացողը, քառակի Եվրոպայի ամենալավ դարպասապահը (1999, 2000, 2001, 2002), յոթակի Բունդեսլիգայի ամենալավ դարպասապահը (1994, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002) և այլն։ Հենց նրա օգնությամբ է Բավարիան չորրորդ անգամ դառնում Չեմպիոնների Լիգայի հաղթող, որն ավարտվում է հետխաղային 11 մետրանոց հարվածներով (5-4) ։
     Բունդեսլիգան ձևավորվել է 1963 թվականին, իսկ Գերմանիայի ներկայիս սուպերակումբը երկրորդ անգամ չեմպիոն է դարձել 1969 թվականին։ Այս ժամանակից էլ սկսվում է Բավարայի «Ոսկյա տարիները» ։ 1974, 1975, 1976 թվականներին Բավարիան 3 անգամ դառնում է Չեմպիոնների Լիգայի հաղթող։


     «Մանչեսթեր Յունայթեդ» (անգլ.՝ Manchester United Football Club; արտասանություն։ [ˈmæntʃɛstə ju: ˈnaɪtɪd]), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մեծ Մանչեսթերի Սթրեդֆորդ քաղաքից, մասնակցում է Պրեմիեր Լիգային։ Հիմնադրվել է որպես «Նյուտոն Հիթ (Լանկաշիր Էնդ Յորքշիր Ռեյլուեյ)» 1878 թվականին, անվանափոխվել է 1902 թվականին՝ «Մանչեսթեր Յունայթեդ» ։ Տեղափոխվել է «Օլդ Թրաֆորդ» 1910 թվականին։ Աշխարհի ամենահանրահայտ ֆուտբոլային ակումբներից մեկն է անգլիական Պրեմիեր Լիգայի հիմնադիր ակումբներից մեկը 1992 թվականին։
     Ակումբը 1910 թվականից իր խաղերն անցկացնում է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որն Անգլիայի՝ տարողությամբ երկրորդ ֆուտբոլային մարզադաշտն է՝ «Ուեմբլիից» հետո և տեղավորում է գրեթե 76000 հանդիսական։
     «Մանչեսթեր Յունայթեդը» համարվում է աշխարհի ամենահարուստ և ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբներից մեկը։ Վերջին 20 տարիների ընթացքում Անգլիայի ամենահաջողակ ակումբներից մեկն է. 1986 թվականի նոյեմբերից, երբ ակումբն սկսեց գլխավորել Ալեքս Ֆերգյուսոնը, նվաճել է 27 խոշոր գավաթ։ Պրեմիեր Լիգայի 2010-2011 մրցաշրջանում թիմը նվաճել է ռեկորդային 19-րդ տիտղոսը՝ դառնալով Անգլիայի ռեկորդակիր չեմպիոնական տիտղոսների քանակով և շրջանցելով «Լիվերպուլին», որը հաղթել էր 18 չեմպիոնական տիտղոս։ 2012-2013 թվականների մրցաշրջանում ակումբը նվաճել է նաև 20-րդ տիտղոսը։ 1968 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» դարձել է առաջին անգլիական ակումբը, որը նվաճել է Չեմպիոնների գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Բենֆիկային» 4-1 հաշվոՎ]։ 1


     Յուվենտուս (իտալ.՝ Juventus Football Club, [ju.ˈvɛn.tus]), իտալական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Թուրին քաղաքից։ Հիմնադրման առաջին տարիներից մասնակցում է Իտալիայի A սերիայի առաջնությանը։
     Հիմնադրվել է 1897 թվականի նոյեմբերի 1-ին Իտալիայի թագավորության Թուրին քաղաքում որպես «սպորտ-կլուբ Յուվենտուս»: «Յուվենտուսն» Իտալիայի միակ ակումբն է, որ ունի իր սեփական մարզադաշտը: Այն կառուցվել է 2009 թվականի մարտի 1-ին Իտալիայի Պիեմոնտ գավառի Թուրին քաղաքում՝ նախկին «Դելլե Ալպի» մարզադաշտի տեղում։ Բացումը կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 8-ին։ Մարզադաշտը տեղավորում է ավելի քան 41 000 հանդիսական:
     «Յուվենտուսն» առաջատարն է նվաճած «Սկուդետոների» քանակով. 112 մրցաշարերում 32 անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը, երկրորդ և երրորդ տեղերում գտնվող «Միլանը» և «Ինտերը» ՝ միասին հաղթել են 36 անգամ (18-ական): Ակումբը 21 անգամ դարձել է Իտալիայի փոխչեմպիոն, ինչը նույնպես ռեկորդային է։ Իտալիայի գավաթի և սուպերգավաթի խաղարկություններում ևս «Յուվենտուսը» ցուցաբերել է ռեկորդային արդյունքներ՝ հաղթելով համապատասխանաբար տասնմեկ և յոթ անգամ։


     «Միլան» կամ Ֆուտբոլային Միություն Միլան (իտալ.՝ Associazione Calcio Milan, AC Milan) պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է Միլան քաղաքից։ Հանդես է գալիս Իտալական Ա Սերիայում։ Ակումբը հիմնադրվել է 1899-ի դեկտեմբերի 16-ին 5 անգլիացիների կողմից՝ Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ։ Սկզբում կոչվել է "Milan football And Cricket Club"։
     Միլանը համարվում է աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ նվաճած 18 միջազգային գավաթներով[1] (մյուսը Բոկա Խունիորսն է՝ կրկին 18 գավաթ) ։
     Ակումբն իր խաղերն անց է կացնում Սան Սիրո մարզադաշտում։


     Պարի Սեն-Ժերմեն կամ ՊՍԺ (ֆր․ Paris Saint-Germain; PSG), Ֆրանսիական ֆուտբոլային ակումբ, որը ներկայացնում է Փարիզ քաղաքը, ստեղծվել է 1970 թ․։ «ՊՍԺ» -ն 2 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն (1986 և 1994), 6 անգամ նվաճել է Ֆրանսիայի գավաթը (1982, 1983, 1993, 1995, 1998, 2004, 2006, 2010), նաև 3 անգամ դարձել է ֆրանսիական Լիգայի գավաթի հաղթող (1995, 1998, 2008) և մեկ անգամ ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի հաղթող է դարձել 1995/1996 թթ․ մրցաշրջանում, վերջինս ֆրանսիական ակումբի առայժմ միակ եվրոգավաթային տիտղոսն է։


    


     ։https://hy.wikipedia.org/wiki/

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6849 | 0 | 0
Facebook