Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Շատ հայեր իրենց երկրի համար ավելին են անում, քան նրանք, ովքեր ապրում են հայրենիքում

21:39, Воскресенье, 20 Августа, 2017 года
Շատ հայեր իրենց երկրի համար ավելին են անում, քան նրանք, ովքեր ապրում են հայրենիքում
    
    

slaq.am-ը գրում է. Լինել հայ և ապրել Հայաստանից դուրս, դեռ չի նշանակում մոռանալ ազգությունը և ոչինչ չանել սեփական երկրի համար: Այսօր Հայաստանի սահմաններից դուրս ապրող շատ հայեր իրենց երկրի համար ավելին են անում, քան նրանք, ովքեր ապրում են հայրենիքում:
     Նրանք հասել են փառքի, ֆինանսապես ապահոված են, իսկ դրա հետ մեկտեղ` համարվում են մեծ հայրենասեր ու բարերար: Այսպիսով Ձեզ ենք ներկայացնում այն հայերին, ովքեր գործունեություն են ծավալում այլ երկրում, սակայն միշտ պատրաստակամ են օգնություն ցուցաբերել սեփական հայրենիքին:


     Սամվել Կարապետյան

     Երկար տարիներ բնակվելով Ռուսաստանում, այս խոշոր այս խոշոր գործարարը այնտեղ ստեղծել է հզոր հայկական իմպերիա և հայերին ապահովում է աշխատատեղերով: Բացի այդ, Սամվել Կարապետյանը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով իրականացնում է մի շարք բարեգործական ծրագրեր Հայաստանում, Արցախում և Ջավախքում:


     Քըրք Քրքորյան

     Աշխարհի ամենահարուստ հայերից մեկը բազմիցս է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին:
     Նրա ստեղծած «Լինսի» հիմնադրամը անհերքելի դեր է ունեցել Հայաստանի զարգացման համար: Հիմնադրամից ուղղված գումարը հատկացվել է մշակութային հաստատությունների վերանորոգմանը, աղետի գոտու բնակարանաշինությանը և փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը:


     Լևոն Հայրապետյան

     Ծնունդով արցախցի այս բարերարը երկար տարիներ է բնակվում էր արտասահմանում: Նա, սակայն, այս տարի որոշում կայացրեց վերադառնալ հայրենիք` Արցախ, և այնտեղ մշտական բնակություն հաստատել: Հենց Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ և նրա հովանու ներքո 2008թ. Արցախում 700 արցախցի երիտասարդներ պսակադրվեցին Գանձասարում և բաց երկնքի տակ հարսանիք արեցին Ստեփանակերտի մարզադաշտում: Ի դեպ, նա այս տարի ևս նախատեսում է նման նախագիծ իրականացնել: Լևոն Հայրապետյանի ֆինանսավորմամբ` Արցախում մի շարք բնակելի շենքեր, հյուրանոցային համալիրներ են կառուցվել:


     Արա Աբրահամյան

     «Ռուսաստանի հայերի միության» և «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանը ամուր կապեր ունի Ռուսաստանի քաղաքական էլիտայի հետ` այդ թվում ՌԴ առաջին դեմքի` նախագահ Վլադիմիր Պուտինի: Այս կապերը նա օգտագործում է ի նպաստ Հայաստանի` ուժեղացնելով հայկական գործոնը: Ռուսաստանի հայերի շրջանում Արա Աբրահամյանը մեծ հարգանք ու սեր է վայելում: Իր հզոր ազդեցությամբ նա կարողացել է համախմբել Ռուսաստանի հայկական համայնքը: Նրա միջոցով Հայաստանում մի շարք բարեգործական, գիտա-կրթական ծրագրեր են իրականացվում:


     Ռուբեն Վարդանյան

     «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը ուղղակի շատ հարուստ մարդ չէ, նա նախկին սովետական տարածքի այժմյան լավագույն մենեջերներից մեկն է: Եվ ինչը պակաս կարևոր չէ, նա չի մոռանում Հայաստանը և փորձում է օգտակար գտնվել իր ժողովրդին: Հենց նա է ֆինանսավորել Տաթևի ճոպանուղու կառուցումը, բացի այդ, նա բարեգործական ծրագրեր է իրականացնում նաև Արցախում, որտեղ ֆինանսավորում է 250 երիտասարդ ընտանիքների:
     Բոլորովին վերջերս Ռուբեն Վարդանյանը ձեւակերպեց բարեգործական գործունեության իր 7 սկզբունքները եւ հայտնեց Հայաստանում IDeA (Initiatives for Development of Armenia) հիմնադրամ ստեղծելու որոշման մասին:
     Ռուբեն Վարդանյանն ասել է, որ IDeA հիմնադրամը կիրականացնի բարեգործական ծրագրեր, «որոնք ազդեցություն կգործեն Հայաստանի ապագայի վրա եւ կօգնեն Հայաստանին ներկայումս գերիշխող գոյատեւման մոդելից անցնել բարգավաճման մոդելի»:

Արթուր Ջանիբեկյան
     Ռուսաստանում Comedy Club Production (CCP) ընկերության գլխավոր սեփականատեր Արթուր Ջանիբեկյանը, լինելով գործարար, ով գումարներ է աշխատում ինտելեկտուալ նախագծերից` նաև բարեգործության նոր մշակույթ է մտցնում մեր իրականություն: Նա բարեգործություն է անում ոչ թե քաղաքացիներին գումար բաժանելով, այլ պահպանում է մշակութային արժեքները և նպաստում է կրթության զարգացմանը: Նա հովանավորում է վիքիպեդիայի հայկական տարբերակի արդիականացմանը: Իսկ բոլորովին վերջերս էլ նա, իմանալով, որ eBay-ում վաճառքի է հանվել Նարեկացու ձեռագիրը, որի մեկնարկային գինը սահմանվել է 30, 000 ԱՄՆ դոլար, անմիջապես կապվել է ձեռագրի սեփականատերերի հետ ու պայմանավորվել դադարեցնել աճուրդը: Եզակի գիրքն այժմ պատկանում է միայն Մատենադարանին:


     Վաչե Մանուկյան

     Բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանը, ով Լոնդոնում հայտնի է Բոբ անունով, հայերի և Հայաստանի համար մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացրել և շարունակում է իրականացնել:
     Նա համարվում է հոլդինգային և հավատարմագրային ընկերությունների սեփականատեր, Երևանում «Միդլենդ Արմենիա Բանկ» -ի կազմակերպիչ: Այժմ Վաչե Մանուկյանը ԱՄՆ-ում ունի ձիարշավարան և համարվում է Մեծ Բրիտանիայում մեծ անշարժ գույքի սեփականատեր: Նրա HSBC բանկի հետ համագործակցության շնորհիվ է, որ Հայաստանում այդքան մեծ տարածում գտավ այս աշխարհահռչակ բանկը: Վաչե Մանուկյանին է պատկանում «HSBC-Հայաստան» բանկի բաժնետոմսերի 30 տոկոսը:
     Նա նաև համարվում է «ՄԱՐՍ» կազմակերպության հիմմնադիրը: Վաչե Մանուկյանը համարվում է Լոնդոնի կենտրոնում գտնվող «Ադելֆի» հյուրանոցի սեփականատերը:
     Մանուկյանը Հայաստանում բացել է հազարավոր նոր աշխատատեղեր: Նրա ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ ներկայումս կազմում են մոտ 65 միլիոն դոլար: : Նա ֆինանսավորել է չորս դպրոցների և եկեղեցիների վերակառուցումը և կառուցումը: Բացի այդ նա ֆինանսավորել է 1700 երիտասարդների կրթությունը և վերապատրաստումը ԱՄՆ-ի Հարվարդում և Մեծ Բրիտանիայի Քեմբրիջում: Վերջերս Վաչե Մանուկյանը ստեղծել է բացառիկ ֆոնդ` «Վաչե և Թամարա Մանուկյան», որը իր անվանումը ստացել է ի պատիվ Վաչեի և նրա կնոջը` Թամարայի: Ֆոնդը վերակառուցել է Լոնդոնում գտնվող հայկական Սբ. Եղիշե եկեղեցին, ինչպես նաև ֆինանսավորում է Անգլիայում և Վատիկանում կազմակերպվող մի շարք մշակութային և կրթական ծրագրեր: Վաչե Մանուկյանը համարվում է Նորք-Մարաշում գտնվող ժամանակակից բժշկական կենտրոնի հովանավորներից մեկը: Միայն բժշկական կենտրոնի վրա ծախսվել է 12 մլն դոլար:


    
     http://www.slaq.am/arm/news/154692/
    

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6072 | 0 | 0
Facebook