Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ԹԵ ԻՆՉ ԱՍԵԼԱ ԱՐԵՎՄՈՒՏՔ ՈՒ ԻՆՉ ԱՍԵԼԱ «ՎԱՅԵԼԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ»

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
18:40, Среда, 16 Августа, 2017 года
ԹԵ ԻՆՉ ԱՍԵԼԱ ԱՐԵՎՄՈՒՏՔ ՈՒ ԻՆՉ ԱՍԵԼԱ «ՎԱՅԵԼԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ»

Էշշական էն մեղադրականը, որը հաճախ ասվումա բանավեճերի մեջ նեղը ընգած լիբերալ - արևմտամոլների կողմից, թե իբր հասել ենք Արևմուտք ու ՎԱՅԵԼԵԼՈՎ անուն ենք դնում ընդեղի էղած - չեղածին, ինչ խոսք, տգիտության ու անտեղյակության հետևանքա:

Պատասխանենք, որ ամեն մի հասարակություն ամեն մի մարդու մենթալիտետին, բնավորությանը, մտածողությանը ու կրած իդեալներին համապատասխան ունի իրա ընդունելի ու ոչ ընդունելի կողմերը: Ասվածը վերաբերումա նույնիսկ էն հային, ով ապրումա Հայաստանում: Էդ Հայաստանում ապրող հայը ի՛նքնա առաջինը քնանդատում Հայաստանի բացերը, վատ կողմերը, բայց փոխարենը մոռանումա, որ շատ բացեր ու պրոբլեմներ կան նաև Արևմուտքում ու Արևմուտքը, հետևաբար, հեռույա իդեալական հասարակություն կոչվելուց: Այսպիսով, քննադատությունը, որը երբեմն ծնվումա Արևմուտք մեկնածների կողմից, պայմանավորվածա բացառապես էս հանգամանքներով ու միաժամանակ լավը վատից զանազանելու կարևոր հատկությամբ, որը եթե մարդ հոգեբանական տեսակը չունեցավ, ուրեմն նրան անասունի հետ համեմատելը անգամ իրավացի ու ճիշտ չի ըլնի, քանի որ անասունը շատ դեպքերում համեմատ մարդկանց կարողանումա իրան օգտակարության տեսանկյունից հասկանա իրա լավն ու վատը, ինչը շատ դեպքերում մարդը կամ չի ուզում հասկանա, կամ՝ ուղղակի չի հասկանում:
     Մտավոր կարողությունների հարցա:

Իսկ հիմա՝ ըսենց կոչված «Արևմուտքը վայելելու» մասին:

Արևմուտք մեկնած մարդուն յուղ ու մեղր չեն բաժանում ոչ՝ ընենց, ոչ էլ՝ հենց ընենց տեղը: Արևմուտքում հայտնված մարդը, եթե աշխատանք իրան չկարողացավ ճարի, դատապարտվածա բոմժության՝ թափառաշրջիկ կյանքով ապրելուն, իսկ աշխատանք ճարելուց անցնումա աշխատանքի արևմուտքում կարգավիճակ՝ մշտական կացության իրավունք ու քաղաքացիություն ունեցողների համեմատ ամենաաննպաստ պայմաններով: Նման պայմաններով աշխատանքի անցած անձը որոշակի քանակությամբ ՏԱՐԻՆԵՐ գտնվումա լիակատար կախման մեջ գործատույից ու շատ բաներ իրան չի կարա թույլ տա, ինչը որ կարա իրան թույլ տա կացության մշտական իրավունքներ ունեցող անձիք ու բուն քաղաքացիները:

Ընենց որ, էն հաստագլուխները, որոնք մեզ՝ Արևմուտք մեկնածներիս, համարում են, թե «վայելում» ենք Արևմուտքը, թող նախ հասկանան վերոնշյալ բացատրությամբ պայմանավորված «երկրորդ սորտի մարդ» ֆաշիստական նշանակության արտահայտության իմաստը: Ու քանի որ էշ կառավարիչներ չեն ըլնում, պտի եզրակացնենք էս աքսիոմայից, որ սրա մասին լավ տեղյակա ու լավա հասկանում Արևմտյան կառավարող կեղծ էլիտան: Օրենքներն էլ հո իրա՛նց ընդունածնա ներգաղթողնների ու աշխատանքի իրավունքով մնացողների մասին...

Վերջապես, ԱՐԵՎՄՈՒՏՔ կոչվածը ու ասածը մեծ հասկացությունա ու իրանից ներկայացնումա ռեգիոնալ քաղաքակրթություն, որդեղ ընդունված են բուն արևմտյան չափանիշները, ստանդարտները, կենցաղը ու տարածված նորմերը: Եթե Արևմուտք ասելով նկատի ունեն տնտեսապես ու տեխնոլոգիապես զարգացած էն երկրների շարքը, որոնց մեջ ընդգրկվում են գլխավորապես Հյուսիսային Ամերիկայի երկրները, Հյուսիսային ու Արևմտյան Եվրոպան, Ճապոնիան, Ավստրալիան, ապա Արևմուտք կոչվածի մյուս մասը, որոնք ևս մտնում են Արևմտյան քաղաքակրթական արժեհամակարգի մեջ, առաջին կատեգորիայի երկրների նման տնտեսապես զարգացած չեն, ու հետևաբար, ճիշտ կլներ, որ Արևմուտքի մասին խոսացող ԼԻԲԵՐԱԼ ՆԱԽԻՐԸ միշտ նշեր Արևմուտքի լավ ապրելու մասին՝ կոնկրետ երկրի անուն տալով, քանի որ Արևմտյան քաղաքակրթական համակարգի մեջ գտնվող երկրների մեջ պակաս թիվ չեն կազմում աղքատ ու անմխիթար տնտեսություն ունեցող երկրները: Թվարկել չարժի, քանի որ եթե համեմատության մեջ ավելի հասկանալիյա պատկերը, ապա նման դեպքում՝ ի տարբերություն թվարկված առաջին խմբի մեջ մտնող երկների, Արևմուտքի մեջ մտնող երկրորդ խմբի երկրները համեմատ առաջին խմբի՝ վատ են ապրում:

Մենակ թե, ընդեղ դեմոկրատական նշանակության ամերիկյան ռումբեր չեն թափվում որպես «հումանիտար» օգնություն բացառապես էն պատճառով, քանի որ գտնվում են Արևմտյան ռազմաքաղաքական դաշինքների մեջ որպես՝ ԿԱՄԱԿԱՏԱՐ - դաշնակցի կարգավիճակում:


    


    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     16.08.2017

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5871 | 0 | 0
Facebook