Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Այսօր Ձախլիկների միջազգային օրն է

07:17, Воскресенье, 13 Августа, 2017 года
Այսօր Ձախլիկների միջազգային օրն է

Այսօր Ձախլիկների միջազգային օրն է: Այս օրը` 40 տարի առաջ, ընդունվել է Ձախլիկների Միջազգային միության կողմից, որը գտնվում է ԱՄՆ-ի Տոպիկա քաղաքում:
     Երկրագնդի մոտ 10 %-ը կազմում են ձախլիկները:
     Ձախլիկների զանգվածային շարժումը սկսվել է ԱՄՆ-ում` 1980 թ., անցկացվող հանրահավաքների ժամանակ, որոնք անկացվում էին ի պաշտպանություն աշխատանքից հեռացված ոստիկան Ֆրանկլին Ուինբորնի: Ուինբորնը` որպես ձախլիկ, կրում էր ատրճանակի պատյանը ձախ կողմից, մինչդեռ, ըստ կանոնադրության, պետք է կրեր աջ կողմից:
     Շատ երկրներում կան հատուկ խանութներ` նախատեսված ձախլիկների համար: Այդտեղ կարելի է գնել դանակներ և մկրատներ, զանազան պարագաներ, սպորտային սարքավորումների, կարի մեքենաներ, ֆոտոխցիկներ, համակարգիչներ, որոնք ունեն ստեղնաշար` նախատեսված ձախլիկների համար: Ձախլիկների համար ստեղծվում են հատուկ երաժշտական գործիքներ: Օրինակ` կիթառներ:
     Հայտնի ձախլիկ քաղաքական գործիչներն և զինվորականներն են Կեսարը, Նապոլեոնը, Ալեքսանդր Մակեդոնացին, Չերչիլը, Բիսմարկը, Ֆիդել Կաստրոն: Ամերիկայի նախագահներից` Ջեռալդ Ֆորդը, Բիլ Կլինտոնը, Ջորջ Բուշը, Բարակ Օբաման: Ձախլիկ են եղել նկարիչներ Լենարդո դա Վինչին, Միկելանջելոն, Օգյուստ Ռոդենը, Պաբլո Պիկասոն, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Ալբերտ Դյուրերը: Գրողներից` Հանս Խրիստիան Անդերսենը, Ֆրանց Կաֆկան, Ֆրիդրիխ Շնիցշեն, Լյուիս Կերոլը: Երաժիշտներից` Նիկոլո Պագանինին, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Սերգեյ Ռախմանինովը, դերասան Չառլի Չապլինը, գիտնականներ Ալբերտ Էինշտեյնը, Իսահակ Նյուտոնը և շատ ուրիշները:
     Մի քանի փաստ ձախլիլների մասին.
    
     Ձախլիկները ջրի տակ ավելի լավ են տեսնում, քան աջլիկները:
    
     Երկրագնդի վրա ավելի քան 500 միլիոն ձախլիկներ կան:
    
     Տղամարդիկ ավելի հաճախ են ձախլիկ լինում, քան կանայք:
     Հետազոտությունները ցույց են տվել, որ ձախլիկները ավելի տաղանդավոր են տարածության մեջ կողմնորոշվելու, մաթեմատիկայի և ճարտարապետության մեջ:
    
     Ձախլիկությունը անցնում է ժառանգաբար:


     -Վայ ձախլիկ ես՞՞՞՞:
     -Ո՞նց ես բա ձախով գրում:
     -Հեչ փորձել ես աջով մի բան գրես: Մի բան գրի էլի:
     -Գիտես, որ բոլոր ձախլիկները շատ խելացի են:
     -Գիտես, որ հանճարների մեծ մասը ձախլիկ են եղել:
     -Ձախ ձեռքդ ինչի՞ ա թանաք:
     -Տետրդ թանաքոտվել ա:
     -Տառերը ինչի՞ են բա լղոզվել:
     -Բա ինչի՞ ծնողներդ ձեռքդ չեն կապել ու սովորացրել աջով գրել
     -Մկրատն ու դանակն էլ ես ձախով բռնու՞մ:
     -Արի տեղերով փոխվենք էլի, ուղղակի դու ձախլիկ ես, իսկ ես աջլիկ՝ իրար կխանգարենք գրելուց:
     -Դու հաստատ նկարիչ ես դառնալու, բոլոր նկարիչները ձախլիկ են:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2558 | 0 | 0
Facebook