Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Աստվածները բարկանում են

08:11, Суббота, 12 Августа, 2017 года
Աստվածները բարկանում են
    
    
    

Ո՞վ ես դու Հայ,

Մա՞րդն ես վերջին,

որ սեփական բագիններդ մոռացած

ծնրադրում ես օտարածին մատուռներին,

Օտարների աստվածներին,

Որոնք գառներ են կարծում քեզ հեզ ու խոնարհ…


    

Դա՞րն է քեզ փոխել

թե մի պառավ աշխարհամաս,

Որ շողոքորթ քո ժպիտով,

Ժամանակին հպարտ լեզվով,

Քո գլուխը հոժար կամքով,

Սահեցնում ես զոհի համար նախատեսված

Սեղաններով…


    

Ո՞վ ես դու Հայ,

Մա՞րդն ես վերջին,

Որ պատմության քո աչքերով փորձ ես անում

Նայել մեռնող մայրամուտին,

Փորձ ես անում լացեցնելու քո Սրբերին,

Երկրպագում օտար լեզվին…


    

Քո արեգակը, քո Դիցարանն է,

Որը չունի սկիզբ ու ոչ էլ ավարտ,

Քո ապարանքը քո Արարատն է՝

Ոչ թե խավարի խոսքերը առատ:


    

Վախկոտ չի եղել երբեք քո հոգին,

Հիմա ի՞նչպես է գլուխ խոնարհում մեղավոր դարի

հիվանդոտ կրծքին,

Ներբանն է լիզում այն օտարների,

Որոնք ի ծնե Աստվածներ չունեն…

Տե՜ս, թե ինչպես են ամոթից կծկվել

Աստղիկն ու Նանեն:


    

Տե՜ս, Սպանդարամետը

ինչպես է ցնցում ներսից երկիրը,

Իսկ դու օրեցոր փոխում ես դեմքդ,

Փոխում ես լեզուդ,

Փոխում ես գիրդ…

Վարվելակերպիցդ շառագունել են

Անահիտն ու Տիրը:


    

Դու շարունակում ես օտարին պաշտել,

Շարունակում ես Քոնը մոռանալ,

Այսօր քո առաջ փակ է մնացել

Վանատուր Աստծո դուռը Հյուրընկալ:


    

Մի՞թե չես տեսնում.

Դողո՜ւմ են,

Դողո՜ւմ Վահագնի ձեռքերը…

Այո, բարկացել են…

Բայց չեն նեղացել քո Հին,

Հարազատ սուրբ Աստվածները:


    

Դու բարձր ես եղել…

Մնա բարձր, քո բարձունքին Մեսրոպատառ,

Սուրդ բարձրացրու, որ ժանգոտել է -

Փայլեցրու,

շողացրու անդադար…


    

Այսօրվա աստծուն հավասար ես դու,

Քեզ ի՞նչ է եղել ազգ իմ հարազատ,

Այդ ի՞նչ պատահեց որ արյունարբուն

Քեզ կարողացավ ընկճել մի պահ:


    

Ձե՛ռքդ նետիր բարձունքներին,

Քաշի՛ր բարձունքը կոլոլիր քո տակ,

Արամազդը քեզ օգնական:


    

Խեղդի՛ր ցավը երակներում,

Վի՛շտդ թաղիր չոր ու չբեր

Մութ ամպերում:

Չէ՞ որ մարդ ես,

Չ՞է որ հայ ես,

Քո սեփական հողի վրա

Աստվածներիդ ձեռքը բռնած,

քայլիր հպա՛րտ,

… Մա՛րդ ես, մնա Մա՛րդ:


    

Ս.Ումառ


    
    

Բագին, աստվածներին նվիրված շինություն Հայաստանում, հայկական լեռնաշխարհում շատ տեղանուններ են եղել՝ կազմված Բագին արմատով (օրինակ, Բագավան, Բագարան, Բագնայր, Բագինք և այլն) ։


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
6475 | 0 | 0
Facebook