Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Մարգարիտ Դերանց. ՛՛Նրա գույները իրենց խորին ակնածանքով լեցուն նրբությամբ և ճաշակով միայն գույներ չեն, ինչ- որ վերացակված երանգներ չեն, այլ դրամատիկ տրամադրությամբ` լուսե-ստվերային հոգեբանություն՛՛։

19:55, Среда, 09 Августа, 2017 года
Մարգարիտ Դերանց. ՛՛Նրա գույները իրենց խորին ակնածանքով լեցուն նրբությամբ և ճաշակով միայն գույներ չեն, ինչ- որ վերացակված երանգներ չեն, այլ դրամատիկ տրամադրությամբ` լուսե-ստվերային հոգեբանություն՛՛։

Արվեստագետ, գրող Մարգարիտ Դերանցը անդրադառնալով իր դիմանկարի հեղինակին, ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում էկատարել .
     ՛՛Շնորհակալ եմ նկարիչ, դիմանկարների մեծ վարպետ Էդվարդ Մանուկյանին շքեղ նվերի համար, որն է ստորև բերված դիմանկարս։ Պարկեշտ, արդար արվեստագետ, որն իր պարտքն ու առաքելություն է համարում անմահացնել Լոս - Անջելեսյան հայ համայնքի հայտնի մտավորականներին, գրողներին, արվեստագետներին։ Գեղանկարիչ` Էդվարդ Մանուկյանը գույնի համանվագային գեղագետ է։ Նրա գույները իրենց խորին ակնածանքով լեցուն նրբությամբ և ճաշակով միայն գույներ չեն, ինչ- որ վերացակված երանգներ չեն, այլ դրամատիկ տրամադրությամբ` լուսե-ստվերային հոգեբանություն։ Հենց դրանով էլ Էդվարդ Մանուկյանի դիմանկարները իրենց ուրույն ու ընդգծված տեղը ունեն հայ դիմանկարային դժվար արվեստում։
     Նրա արվեստի գործերի սիրահարներին նորից հիշեցնում եմ, որ նկարչի արվեստանոցը գտնվում է Գլենդել քաղաքում ՛՛։


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4188 | 0 | 0
Facebook