Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Armenak Avetisyan
Автор:
Armenak Avetisyan
18:27, Понедельник, 07 Августа, 2017 года
ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

ՊԸԼԸ ՊՈւՂԻՆ ԵՎ ԻՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՆԻՔԸ

Նոր հազարամյակի առաջին տարին էր։ Մամուլում պատահականորեն մի դրամաշնորհային հայտարարություն կարդացի։ Հավանեցի միտքը։ Դրամաշնորհի պահանջը մշակութային էր, և այն պետք է իրականացվեր խոցելի խմբերի հետ։
     Որոշեցի ես էլ մասնակցեմ այդ դրամաշնորհային մրցույթին՝ մտքիս մեջ ունենալով մի շատ կարևոր թիրախ։ Գրեցի ծրագիրս, ներկայացրի և սպասեցի պատասխանին։ Միառժամանակ անց, դրամաշնորհ տրամադրող կազմակերպությունից ինձ զգուշացրեցին, որ անհատ անձանց այլևս չեն հատկացնում դրամաշնորհ։ Կազմակերպությունը անհրաժեշտ է համարում այսուհետ դրամաշնորհ հատկացնել նրանց, ովքեր հասարակական կազմակերպություն կներկայացնեն։
     Ինչ արած։ Կանոնադրություն գրեցի, ներկայացրի արդարադատության նախարարություն։ Կանոնադրությունը հաստատեցին, բոլոր գործառույթները հասցրեցի կատարել, մնում էր կնիքի հարցը, որ պետք էր սահմանված ժամկետում ներկայացնեի։ Մեկ օր էր մնացել հատկացրած ժամանակին, եթե չհասցնեի, ապա հայտս չէր էլ քննարկվի հավանաբար։ Գնացի կնիքներ պատվիրելու հիմնարկ։ Այնտեղ բոլոր պայմաններրը գրված էին թղթի վրա և փակցված տեսանելի տեղում։ Կարդացի, երբ հասա կնիքի գներին, թուքս բերանումս չորացավ։ Օրվա վերջ էր։ Մոտս եղած ամբողջ գումարն վճարելու դեպքում էլ, լավագույն դեպքում մի քանի օր պետք է սպասեի։ Իսկ ես ամենաուշը հաջորդ օրը մինչև կեսօր պետք է ներկայացնեի։ Մտածեցի՝ դե, եղածը եղած է, կփորձեմ համոզել, որպեսզի ընդառաջ գնան ինձ, իսկ վատագույն դեպքում… ինչ արած։ Վճարեցի՝ ինչ ունեի-չունեի տվեցի։ Երիտասարդ աղջիկը, երբ պահանջվող տվյալները լրացրեց վերջացրեց, նայեց դեմքիս ու ժպտալով ասաց.
     - Հինգ աշխատանքային օրից հետո պատրաստ կլինի։ Կատաստրոֆա, գրողը
     տանի, մտածեցի ես։ Աշխատանքային օրվա վերջն էր։ Սենյակում, որտեղ գտնվում էի, մի քանի մարդ կար ընդամենը։ Ճար չունեի։ Շատ անսպասելի, հոնքիս մեկը վեր, օրիորդին մեղմ ասացի.
     - Եթե վաղը մինչև ժամը տասը պատրաստ չլինի, հորս պես կանեմ։ Խեղճ աղջիկը
     նստած տեղից շփոթված ինձ նայեց, կարծես թե մի քիչ էլ վախեցած։
     - Նորից եմ ասում, - մի քիչ ավելի բարձր ձայնով կրկնեցի ասածս, - մինչև վաղը
     ժամը տասը պատրաստ չլինի, հորս պես կանեմ։ Խեղճը չգիտեր ինչ պատասխան տա ինձ։ Երրորդ անգամ, ավելի բարձր ձայնով կրկնեցի ասածս։ Օրիորդը գլխով ցույց տալով կողքի կիսաբաց սենյակի դուռը, ասաց.
     - Իրենց ասե՛ք։ Հենց այդ պահին էլ ցույց տված դռան մեջ մի հաստլիկ տղամարդ
     կանգնեց։
     - Էդ ո՞վ ա իրա հորով ահ տալիս, - ասաց նա՝ աչքերը ներկաներիս վրա պտտելով։
     - Ես, - ասացի։
     - Էդ ի՞նչ ա արել հերդ, մի ասա իմանամ։ Ես էլ չգիտեի, թե հերս ինչ է արել, և
     Առհասարակ, հերս երբևիցե ընկել է նման իրավիճակների մեջ, թե չէ, կամ եթե ընկել էլ է, ի՞նչ կարող էր արած լինել։ Ճար չունեի, Պըլը Պուղու պատմությունից սկսեցի։
     - Պըլը Պուղու մասին լսած կա՞ս, - հարցրի։
     - Հետո՞, կամ, - ասաց հաստլիկը։
     - Ուրեմն, էս Պըլը Պուղին մի օր որոշում է գնալ Ակնաի «Աղդամի» շուկան
     գնումներ անելու։ Նստում է իր ձին ու գնում։ Տեղ է հասնում, ձին կապում է շուկայի դռան մոտ, ինքը մտնում շուկա իր առևտուրը անելու։ Հետ է վերադառնում, տեսնում է ձիու թամբը կա, ձին՝ չկա։ Գլխի է ընկնում, որ թուրքերը իր գլխին օյին են ուզում խաղացած լինել։ Դե թուրքերը լավ էին ճանաչում Պըլը Պուղուն։ Ձեն-ծպտուն չեն հանում, սպասում են, թե ինչ պիտի անի Պուղին։ Պուղին հանգիստ տոնով ասում է.
     - Ձիս բերեք, թե չէ հորս պես կանեմ։ Պուղու շուրջը հավաքված թուրքերը լուռ
     սպասում են, ձեն- ծպտուն չեն հանում։ Պուղին նորից կրկնում է իր ասածը, ձայնը բարձրացնելով։ Թուրքերը էլի լուռ են մնում։ Մեկ էլ Պուղին հերսոտում ու բղավում է թուրքերի վրա.
     - Ձիս բերե՛ք, թե չէ՝ հո՛րս պես կանեմ, հա՜։ Թուրքերը, լավ իմանալով Պուղուն, և
     տեսնելով Պուղու հերսոտելը, վախենալով, հանկարծ չլինի թե հիմի էլ Պուղին մի այնպիսի օյին չխաղա իրենց գլխին, որ իրենք խայտառակվեն կամ մի վատ բան բերի իրենց գլխին, ձին բերում, հետ են վերադարձնում։ Պուղին թամբը դնում է ձիու վրա, իր գնումները բարձում ձիուն, ինքը նստում է որ գնա, թուրքերից մեկը հարցնում է.
     - Պուղի, հիմի լինի, մի ասա իմանանք, թե հերդ էդ ի՞նչ էր արել։
     - Ի՞նչ է արել։ Թամբը շալակել՝ տուն էր եկել, - ասում է Պուղին ու ձին քշում դեպի
     Շուշի։
     Երբ պատմելս վերջացրի, բոլորս ծիծաղեցինք։ Հաստլիկը ավելի երկար
     ծիծաղեց։ Քիչ լրջացավ ու ասաց.
     - Եղավ, լավ, հասկացա՛։ Վաղը ժամը իննին պատրաստ կլինի, կգաս կվերցնես։
     Հաջորդ օրը ինն անց էր, երբ տեղ հասա։ Կիսաբաց դռնից ներս մտա։ Հաստլիկը
     նստած սեղանի հետևին, ինչ-որ բան էր գրում։ Տեսնելով ինձ՝ բարձրացավ տեղից,
     ընդառաջ եկավ և իր փամփլիկ ձեռքը մեկնեց ինձ։ Պետական մի մեծ կոչումի՝ մեդալ
     հանձնելու պես սեղմեց ձեռքս ու կնիքը տվեց ինձ։

Ապրի՛ Պըլը Պուղին և նրա նմանները։ Ապրի՛ իմաստությունն ու սրամտությունը։ Ապրե՛ն նրանք, ովքեր մարդկության կուտակած իմաստությամբ են ապրում, սրամտությունն էլ գնահատել գիտեն։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5922 | 0 | 0
Facebook