Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Սևան Ստարտափ Սամմիթ 2017. տիեզերքը երկրի վրա

00:02, Пятница, 04 Августа, 2017 года
Սևան Ստարտափ Սամմիթ 2017. տիեզերքը երկրի վրա

Լրագրող եմ, բայց բացի գրելուց կարող եմ նաև աչքերով, անմիջական խոսքով կիսել տպավորություններս: Այս դեպքում ավարտվել է Սևան Ստարտափ Սամմիթը: Ի՞նչ անել: Գրե՞լ: Լավ, արի փորձենք հավաքել բոլոր մտքերը և մեկ նյութում զետեղել: Եթե բացթողումներ անեմ, կներես երևի:
     Համացանցը լավագույն բանն է, որ ունեմ իմ կյանքում: Դրա շնորհիվ տեղեկացել եմ մի շարք ծրագրերի մասին ու դիմել դրանց: Մասնակցել եմ ու կյանքիս նոր իմաստներ հաղորդել: Դրանցից մեկն էլ Սևան Ստարտափ Սամմիթ 2017-ն է: Գտա համացանցում, որոշեցի լրագրողական ձիրքս ավելի թրծել այս ծրագրի շրջանակում: Եվ երբ իմացա, որ հաստատ մասնակցելու եմ ծրագրին, անընդհատ, անդադար փնտրում էի ջոկատավարիս ու ջոկատիս անդամներին: Դե որովհետև իմ պատկերացումների մեջ կա մի գաղափար. Ճամբարից առաջ պիտի սկսես ճանաչել նոր ընտանիքիդ անդամներին ու դրանով ավելի հեշտ կլինի առաջին հանդիպման ժամանակ, հաստատ սառած դեմքով չեք նայի մեկմեկու:
     Մի օր մի աղջիկ ինձ հաղորդագրություն ուղարկեց, թե. «Լիլիթ ջան, նկարդ ուղարկիր»: Զարմացա: Բայց մի շարք հարցուփորձերից հետո պարզ դարձավ, որ երկնքի ամենասիրելի էակների անունով կոչված աղջնակը իմ ջոկատավարն է լինելու: Աստղիկը: Աստղիկը ամենալավ, ամենաբարի ու ամենախիստ ջոկատավարը պիտի դառնար, ում շնորհիվ «3-րդ ջոկում ամեն ինչ օկ ա» կանոնը պիտի աշխատեր: Դե մտածեցի, որ ինձ կզգամ տիեզերքում, ջոկատի մյուս անդամներին էլ կկոչեմ լուսիններ, արևներ, ամպեր….: Էդպես էլ եղավ, երբ ինձ գտա մեր ջոկատի ֆեյսբուքյան խմբում, որտեղ հայտնվելիս միանգամից նայեցի անդամների պրոֆիլները ու սկսեցի անվանակոչել նրանց: Իսկական տիերզերք էր մտքումս: Բայց պակասում էին մոլորակները:
     Խմբում խոսում էինք, քննարկում մի շարք նախապատրաստական հարցերի մասին, շատերն էլ մասնակցում էին ճամբարի նախապատրաստական աշխատանքներին, անգամ Արտավազդը խրախուսանք ստացավ, որովհետև ամբողջ աշխատանքներին հավասարապես մասնակցել էր: Հպարտ եմ, որ նա մեր ջոկատից էր:
     Երկար-բարակ չեմ պատմի այն օրվա մասին, թե ինչպես հավաքվեցինք Ռադիոտան դիմաց ու ինչպես արագորեն գտնելով ջոկատավարիս գրկեցի նրան ու ճարպկորեն փնտրեցի մյուսներին:
     Ճանապարհ ընկանք հարմար ավտոբուսներով: Մտքումս անգամ այս հարմարավետության համար շնորհակալ էի կազմակերպիչներին, թեև չէի ճանաչում նրանց: Դեռ:
     Երբ հասանք Սևանում Սամմիթին հատկացված վայր, ծանոթացանք մեր ջոկատի տարածքին, մեր ուժեղ տղաները մեզ համար խփեցին վրանները, պահեստից ստացանք առաջին պարենը, շնորհակալությանս մի մեծ մաս ավելացավ: Զարմանալի էր: Ովքե՞ր են այն հրաշք մարդիկ, որ կանգնած են այս ամենի հետևում: Բայց, արի ու տես, որ առաջին հավաքի ընթացքում ես տեսա Վահագն Ռափյանին, ով, չնայած իր լարված ու ջղային դեմքի արտահայտությանը, իր սրտում ուներ մեծ լույս ու սեր, որը խնամքով թաքցնում էր բոլորից, նրան միայն հանդիպում էինք բեմի մոտ շարվելիս, և մեկ- մեկ էլ մեր ջոկի տարածքում (երբ մեզ հյուր էր գալիս): Տիգրան Պետրոսյան, աշխարհի ամենաբարի մարդը: Չնայած չհասցրի շատ շփվել նրա հետ, բայց նրա աչքերից հասկացա, թե ինչքան հոգատար ու ուշադիր մարդ է: Արսենը Հարությունյանը՝ մի հրաշք մարդ, դե էլ իր կեսի՝ Սյուզիի մասին չասեմ, նրանք աշխարհի ամենագեղեցիկ զույգն են: Հակոբ Հակոբյանը, ով փաստորեն հիմնադիր տնօրենն էր, բայց այնքան համեստ ու զսպված էր, իրեն երբեք բոլորից վեր չէր դասում, և բոլորը մտածում էին որ նա ուղարկի staff-ի անդամ է: Քաջիկը Մանուկյան՝ մեր բեյջեր հավաքողը, դե ինչ անենք իր գործն էլ գործ չէր, ստիպված անում էր, մեկ-մեկ էլ աչք էր փակում աղջիկներիս չարաճճիությունների վրա, բայց նա ամբողջական չէր առանց մի հրաշք աղջկա՝ Տաթևի, ով լրացնում և ամբողջական էր դարձնում նրան: Հովհաննեսը Երիցյան, ով իր խորհուրդներով միշտ ուղղություն էր ցույց տալիս մեզ ու օգնում, որ չսխալվենք: Դե էսքանից հետո ոնց չխոսեմ մեր պահեստի անձնակազմի մասին՝Հոսոյի ու Մոսոյի, նրանք միշտ մեզ երես էին տալիս, տալիս էին այն, ինչ ուզում էինք: Լրիվ քեռի էին մեզ համար: «Քանի քեռին սաղ ա, եգանը շոկոլադ պիտի ուտի» .դե շոկոլադն էլ մեզնից անպակաս, իսկ ահա Ավագ Սիմոնյանն իր կեսի՝ Դիաննայի հետ ընդհանուր կազմակերպչական գործերով էին զբաղվում և սեր էին տարածում: Հա, չմոռանամ ևս մի զույգի մասին խոսել, չնայած Հովհաննես Դանիելյանին շատ չեմ ճանաչում, մի քանի անգամ եմ տեսել, բայց տպավորված եմ իր մարդկային բարձր հատկանիշներից, իսկ Անիին ամեն բեյջ փոխելու, կամ վերցնելու առիթով գրեթե միշտ հանդիպում էինք, ես իրեն երջանիկ ժպիտներով եմ հիշում իմ հիշողության մեջ (լրիվ իրար լրացում, դե անձնականի մասին չասեմ, բայց բեյջերի հարցում լրիվ էդպես էր՝ մեկը հավաքում էր բեյջերը, մյուսը տալիս): Հաջորդը Խաչատուր Ջուլհակյանն է, ով ջանք ու եռանդով աշխատում էր լավ դասախոսներիններ կազմակերպելու համար, Խլոյան Հայկը, ով մեզ տվել էր ամենալավ տարածքը, Վանիկը Չալոյան՝ իր էությամբ պայծառ մարդ, Գուրգենը Սարգսյան (11-րդ ջոկի հրամանատարը), ով պարզվեց ՝նաև կազմակերպիչ էր, իր բնավորությամբ հանգիստ ու խելացի մարդ, Սուրենը՝ բաղնիքի պատասխանատուն, մարդամոտ ու կատակասեր մի մարդ, Հենդո Պանգրադյանն, ով ճամբարի դիզայներն էր, ով իր մտքի գեղեցկությամբ զարդարել էր մեր ճամաբարը, Արեգ Մանուկյանը բեյջ հավաքողներից մեկը, կարգապահ՝ անկարգապահներին պատժողը: Մնացն, ում հետ թեև ճամբարի վերջում կարողացա ծանոթանալ, բայց ով աշխարհի ամենահավես լուսանկարիչներից մեկը դարձավ ինձ համար, և նաև լավ ընկեր: Հասմիկը, ում ճամբարի սկզբին նախորդող օրերին անընդհատ անհանգստացնում էի իմ հաղորդագրություններով, բայց ով կատարում էր իր գործը պատշաճ կերպով ու հիացնում մեզ: Բոլորին նշեցի՞: Մոռացե՞լ եմ ինչ-որ մեկին: Կներես երևի:
     Այսքանն ասացի, որ պատկերացնես, թե ինչպիսի մոլորակներ կան իմ տիեզերքում, մեկը մյուսից տարբեր, բայց մի գործի շուրջ միավորված:
     Լավ, դա մի կողմ: Եթե դու տեսնեիր, թե ինչքան ջանք ու եռանդ կա կազմակերպչական գործում, ինչքան քրտինք է թափվել այդ տարածքի վրա, որ ամեն բան հիանալի լինի, մենք գոհ մնանք ու բարեհաջող ընթացք ունենա ճամբարը, դու երևի շնորհակալություն բառը չափազանց քիչ համարեիր: Նրանց տեսնելիս մեկ ժպտում էիր, մեկ ուզում մոտենալ ու ասել. «Ես հպարտ եմ, որ ճանաչում եմ ձեզ»: Նրանց կարելի էր դիմել ցանկացած հարցով, չկային պաշտոնական հարաբերություններ, հավասարություն կար բոլորիս միջև: Նրանք մեծ գործ են կատարել, ձեռք բերել շատ հովանավորներ, մեծ մրցանակային ֆոնդ, ապահովել առավելագույնս հարմարավետ ու հաճելի միջավայր, բազմաթիվ հայտնի մարդկանց հյուրընկալել…եթե ես շարունակեմ սա, դժվար թե մեկ նյութը հերիքի ինձ: Ինչքան էլ կարդաս, մեկ է, ճշգրիտ պատկերացում չես ունենա երբեք: Չես զգացել, աչքդ չի տեսել: Խոսքս մասնակիցների մասին չէ: Բայց հաստատ մյուս տարի կուզենաս մասնակցել, որովհետև ունենալ հրաշք կազմակերպիչներ, այլ կերպ էլ ասած մենթորներ, ովքեր կարողացել են այս ահռելի գործը գլուխ բերել ՝չխնայելով իրենց էներգիան, իսկական հրաշալիք է:

Staff-ից քչերի հետ եմ կարողացել ծանոթանալ, կարծում եմ՝շնորհակալությունս այս նյութով և մյուս տարի ավելի մեծ էնտուզիազմով մասնակցություն ունենալով կարտահայտեմ: Staff-ի յուրաքանչյուր ոք դարձավ առանձին մոլորակ ինձ համար: Տիեզերքս ամբողջացավ: Կապույտն անպակաս է, դե Սևանը լիովին ապահովում է դա: Կարևորը, որ գտա մոլորակներին, որովհետև առանց դրանց տիեզերքում քաոս էր տիրելու:
     Կուզեի քիչ մը պատմել ջոկատների անցուդարձի մասին: Տարբեր մարզերից, տարբեր մշակույթների, տարբեր բարբառների տեր մարդկանց հետ անցկացնել մեկ լիարժեք շաբաթ պարզապես երջանկություն է: Մենք մի փոքր զայրացած վիճակում էինք արթնանում, դե մեր տղաները դաժան եղանակներ էին ընտրում արթնացնելու համար: Չեմ ուզում մոռանալ առաջին գիշերը ճամբարում: Տեղաց սպասելի անձրևն ու արագ մտանք վրանները, մի փոքր թրջված վիճակում քնեցինք, բայց սա մատնանշեց ճամբարի արկածային տեսակը: Պահեստից ստանալով թարմ պարեն՝ աշխատանքային բաժանում էինք անում ու սկսում համեղ-համեղ ուտելիքներ պատրաստել, (գլխավոր դերերում Ալֆրեդն էր՝իր համեղ ձվածեղով): Հարսանիք էինք կազմակերպում ջոկատների միջև, այցելություններ անում տարբեր ջոկատներ, սուրճ, թեյ խմում: Մի խոսքով ամեն մի ջոկատ մի բնակարան էր, հարևաններ, բակ, ամեն բան կար: Մենք մեզ զգում էինք, ինչպես մեր տանը:
     Շատ են հուշերս՝կապված campfire talk-երի, դիսկոների, battle -երի հետ, կապված նոր ծանոթությունների, ինտելեկտով լեցուն միջավայրում լավ զգալու, զիփլայնի, նավերի, հարմարվող տեսակի ձևավորման հետ: Չեմ ուզում նյութս երկարաշունչ դարձնել, որ մարդիկ կարդան ու հոգնեն: Հուսով եմ, որ startup -երի հաղթանակների մասին կիմանաք հենց Sevan Startup Summit-ի ֆեյսբուքյան էջից:
     Սա էր իմ նոր տիեզերքը երկրի վրա: Երջանկությունից վեր մի բան կա, երբ տիեզերքը զգում ես շուրջդ, ոչ թե գլխավերևում միայն:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
10645 | 0 | 0
Facebook