Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼԻԲԵՐԱԼ - ԱՐԵՎՄՏԱԿԱՆՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՍԱՆԴՂԱԿԸ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
22:55, Четверг, 03 Августа, 2017 года
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼԻԲԵՐԱԼ - ԱՐԵՎՄՏԱԿԱՆՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՍԱՆԴՂԱԿԸ

Արևմուտքին անուն չենք դնում, բայց էդ չի նշանակում, թե Արևմուտքում ամեն բան հալած յուղի նման նորմալա: Մենք սովոր ենք լավին լավ ասել՝ վատին՝ վատ: Ասում ենք նաև Ռուսաստանի դեպքում: Անկողմնակալների համար նշանակություն չունի, թե պրոբլեմը որդեղա: Արևմուտքում էլ պրոբլեմներ կան, հակառակ դեպքում ընդեղի երկրներում կառավարման օրգանները նիստեր չէին գումարի ու որոշումներ չէին կայացնի ներքին ու արտաքին բազում հարցերի՝ հրատապ խնդիրների շուրջ: Էս տրամաբանությունից ու իրողությունից հելնելով, ընդունում ենք, որ Ռուսաստանում էլ կան ահագին, կասեյի՝ խելքից դուրս պրոբլեմներ: Հանաք բան չի. Ռուսաստանի Դաշնությունը զբաղացնումա 11 ժամային գոտի ընդգրկող տարածք, իսկ էդ նշանակումա, որ... Թերևս աշխարհագրությունից, տնտեսական հարաբերություններից, դեմոգրաֆիայից մի քիչ հասկացողների համար մեկնաբանելու կարիք հաստատ չի զգացվում: Այլ հարցա, որ Արևմուտքում ու Ռուսաստանում պրոբլեմներին տարբեր ճանապարհներովա լուծում տրվում ու նաև այլ հարցա, թե կոնկրետ ի՞նչ տեսակ պրոբլեմներ կան ու ինչքանով են լուծվում նշված տեղերում: Մեր՝ հայերիս համար, էդ չի գլխավոր հարցը, քանի որ էդ իրանց մտածելիք խնդիրնա:

Բայց փաստը մնումա որպես փաստ, որ թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում են գտնվում Հայաստանի քաղաքացիությամբ ու հայ ազգի միլիոնավոր ներկայացուցիչներ, որոնք ապրում ու աշխատում են թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում: Լավ թե վատ, հայության էն հատվածը, էդ թվում և ես, որոնք հայտնվել են արտասահմանում ու աշխատանք են քթել Ռուսաստանում կամ Արևմուտքում, Հայաստանում մնալու դեպքում իրանց ընտանիքները դատապարտված էին ֆիզիկական ոչնչացման, կամ առավելագույնը ֆիզիկական խղճուկ գոյության պահպանման: Եթե Հայաստանից մեկնել են Արևմուտք ու Ռուսաստան ու աշխատում են ընդեղ, էդ ամեն դեպքում նշանակումա, որ էդ տեղերում մեկնողների համար կացության համար շատ ավելի լավ տեղա, քան որ՝ Հայաստաննա:

Բայց սա Հայաստանում բնակվող Արևմտականների սրտով չի ու երբ որ մի վատ լուր են լսում Ռուսաստանի ներքին կյանքի մասին, անմիջապես արձագանքում են ու չեն թաքցնում իրանց թունոտ հիացմունքը: Իրանք հրճվում են ճիշտ էն ձև, ոնց որ կհրճվեյին, եթե ասեյին հայ ազգայնական կոչված կենդանատեսակին, որ Ադրբեջանում 10 բալանոց երկրաշարժա էղել ու Բաքուն իրա շինություններով և դրանց մեջ էղած մարդկանցով հավասարվելա հողին: Նմանների մոտ հակառուսական թույն ունենալու պատճառների հետևում ընգածա.

1.տգիտությունը,
     2.փոքրոգությունը,
     3.վարձկանությունը,
     4.նենգամտությունը,
     5.բնույթով փթիր ըլնելը:
    
    

Սա Հայաստանյան արևմտականների ու լիբերալների դասակարգման հոգեբանական սանդղակնա: Ոչ արևմտականի խղճով, բանականությամբ ու նորմալ մարդուն բնորոշ հոգեբանությամբ՝ ուղեղով մարդկանց համար, անիմաստ ու աննհեթեթա հեռու ու մոտ հարևանի դժբախտության վրա ուրախանալը, մանավանդ երբ էդ հարևանի տանը՝ երկրում են գնտվում իրա բարեկամները, ազգականները, ընգերները, որդիները, ամուսինները: Նմանա նրան, որ հարևանի հրդեհ ընգած տան լուրով ուրախանանք՝ մի պահ մոռանալով, որ էդ հարրևանի տան մեջ էր գտնվում մեր էրեխեն, ով հրավիրված էր որպես ծննդյան օրվա այցելու...

Սարսափելի՝ հակամարդ հոգեբանության կրող են լիբերալ - արևմտականները:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     03.08.2017

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7677 | 0 | 0
Facebook