Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

՝՝2084՝՝ ԿԱՄ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԵՏ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ՄԵԹՈԴՆԵՐԻՑ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
12:39, Пятница, 28 Июля, 2017 года
՝՝2084՝՝ ԿԱՄ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԵՏ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ՄԵԹՈԴՆԵՐԻՑ

Շուկան ու շուկայական հարաբերությունները գոյություն ունեն անհիշելի ժամանակներից ու էդ լիբերալների գյուտը չի: Իրանք՝ լիբերալները, ընդամենը նկարագրել են էդ հարաբերությունները ու նկարագրել են մենակ իրանց հայեցակարգին ձեռտնու դիրքերից: Էդ հարաբերությունները գործում են արտադրված կամ առաջարկվող ապրանքի ու էդ ապրանքի պահանջարկի օրենքի հիման վրա: Որդեղ կա վաճառք, ընդեղ կա՝ պահանջարկ հասկացությունը:

Նույնը վերաբերումա մարմնավաճառությանը, որդեղ սեռական ծառայությունների համար որպես ապրանք առաջարկվումա մարմինը ու դրա հետ կապված ինչ որ տեսակի գործողություններ: Շուկայական հարաբերություններում ցանկացած տեսակի ապրանքի առատությունը արդեն ազդումա գնագոյացման վրա: Գնագոյացման վրա ազդում են մի շարք ուրիշ հանգամանքներ ևս. ապրանքի արտաքին տեսքը, դիզայնը, որակը, մաշվածության աստիճանը և այլն: Էս տեսանկյունից պարզա, որ ասենք, ավելի ջահել, բարետես՝ սիրուն մարմնավաճառը, մանավանդ, երբ իրա արհեստին լավա տիրապետում, ավելի մեծ հնարավորություններ ունի սեփական գնագոյացման վրա ավելացման միտումով ազդելու, քան նա, ով նման պարամետրերով զիջումա իրան:

Գաղտնիք չի, որ մարմնավաճառության՝ որպես մարմնի ու նրա հետ կապված սեռական ծառայությունների մատուցման շուկայական հարաբերությունների մեջ բացարձակ մեծամասնությունը կազմում են կանայք, այլ ոչ թե տղամարդիկ: Թե ինչիյա ըտենց, էդ արդեն ուրիշ հարցա, բայց փաստը մնումա որպես փաստ, որ մարմնավաճառության շուկայում կանայք կազմում են բացարձակ մեծամասնություն ու էդ մեծամասնությունը սպասարկումա տղամարդկանց սեռական պահանջմունքները:

Հետևաբար, էս օբյեկտիվ փաստից պարզա, որ մարմնավաճառ վարձում են բացարձակ մեծամասնությամբ տղամարդիկ, այլ ոչ թե՝ կանայք:
     Հիմա, հաղթած ֆեմինիզմի ընենց մի երկրում, ինչպիսին որ Շվեդիանա հանդիսանում, ընդունել են մարմնավաճառությունը ՝՝կարգավորող՝՝ մի օրենք, ըստ որի մարմնավաճառ վարձելու դեպքում, վարձողը կրումա քրեական պատասխանատվություն: Այսինքն էս օրենքը գլխավորապես ուղղվածա տղամարդու՝ որպես մարմնավաճառ վարձող սուբյեկտի դեմ: Այսինքն ստացվումա, որ կինը իրա մարմինը վաճառելու իրավունքը ունի, իսկ տղամարդը էդ վաճառվող մարմինը որպես սեռական ծառայություններ մատուցվող ապրանք առնելու իրավունքը՝ չունի: Նման աբսուրդ օրենսդրության հետևանքը իրան ուշացնել չի տալիս: Պարբերաբար թերթերում գրում են, թե ասենք Շվեդիայի էսինչ տեղում էսինչ օրը էսինչ մի կինա բռնաբարվել: Դե պարզա, նորից՝ ՝՝մեղավորը՝՝ տղամարդնա: Ու էս էն երկրում, որը լիբերալ բարքերի մեծ հռչակ ունի:

Տղամարդու հետ հաշվեհարդարի ավելի լավ ձև անհնարա պատկերացնել: Տղամարդը մի՛շտա մեղավոր, նույնիսկ էն դեպքում, երբ կինը կամավորության սկզբունքով գտնվումա շուկայական համապատասխան հարաբերությունների մեջ: Ինչպես միշտ, ըստեղ էլ՝ երկակի ստանդարտներ: Ֆեմինիզմի այլասերված իդեոլոգիայով տղամարդը հռչակվումա բռնարար ու բռնակալ, հետևաբար նման տեսակ օրենսդրության հետևանքով տղամարդու տեղը կամ բանտումա, կամ՝ կնգա կաբլուկի տակ: Երրորդ ուղի տղամարդու համար փաստորեն չկա: Էդ օրենքի տակ կարար իրա ստորագրությունը դներ Էրիկ Արթուր Բլերը, նույն ինքը՝ հանրահռչակ գրական կեղծանունը կրող ՋՈՐՋ Օրուելը (1903 - 1950), ով իրա աշխարհառչակ ՝՝1984՝՝գրքում փայլուն ներկայացրելա Արևմուտքի ապագա տոտալիտար հասարակարգի մասին, որդեղ մարմնավաճառների ծառայություններից կարող են օգտվել բացառապես ՊԱՐՏԻԱՅԻ ներկայացուցիչները, բայց ոչ երբեք սովորական մարդիկ: Եթե հիշում եք իրա գրքի հերոս Ուինսթոնը մարմնավաճառի հետ կոնտակտի մեջա մտնում մութ ու խորը գիշերը, խիստ գաղտնի, Պարտիայի ամենատես աչուկից հեռու, իսկ նրա ընկերուհին՝ Ջուլիան մարմնավաճառ էր հանդիսանում Պարտիայի համար ու գիդեր նրանց գաղտնիքները: Ա՛յ թե ոնցա կարողանում Պարտիան դուրս գալ Ուինսթոնի նման այլախոհի հետքի վրա ու հաշվեհարդար տեսնել նրա հետ:

Օրուելը չի սխալվել:

Պատահումա, որ համացանցով մարմնավաճառ փնտրող տղամարդուն ժամադրության վայրում դիմավորում են իրավապահ մարմինները: Եվրո՜պա, Արևմու՜տք, Լիբերալի՜զմ...

Հնչեղա, բայց մենակ հնչեղա...
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
     28.07.2017

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5978 | 0 | 0
Facebook