Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց սփյուռքահայ ուսուցիչների հետ

14:20, Среда, 26 Июля, 2017 года
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց սփյուռքահայ ուսուցիչների հետ


     hayernaysor.am-ի փոխանցմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության ուսուցիչների վերապատրաստման ծրագրին մասնակից սփյուռքահայ ուսուցիչներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
     Նորին Սրբությունը կարևորեց հայրենիքի և ազգային կառույցների կողմից հայցեցի կրթության և դաստիարակության գործին ընծայվող ուշադրությունը՝ ընդգծելով, որ դպրոցը ազգի ինքնության պահպանման ամենակարևոր կառույցներից է։ Այս կապակցությամբ Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ուսումնական կառույցներին և մանկավարժներին, ովքեր, հասու լինելով Սփյուռքում ուսուցիչների կարևոր առաքելությանը հայ մանուկների կրթության ու դաստիարակության, ինչպես նաև հայ ինքության պահպանության գործում, պատասխանատվությամբ և նախանձախնդրությամբ իրականացնում են սփյուռքահայ մանկավարժների վերապատրաստման ծրագիրը։

http://hayernaysor.am/archives/254745

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4156 | 0 | 0
Facebook