Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Հետաքրքիր փաստեր օղու մասին

13:17, Среда, 26 Июля, 2017 года
Հետաքրքիր փաստեր օղու մասին
    
    
    
    


    
    
    

Հետաքրքիր է, որ օղու ամենակարեւոր արժանիքը համարում են համի բացակայությունը: Օղու մեկ լիտրը կշռում է 953 գրամ:
     Մեկ շիշ օղին ունի 1175 կիլոկալորիա:

Օղու հաճախակի օգտագործումը ամենաարագ միջոցն է ալկոհոլային խմիչքներից կախվածության մեջ ընկնելու: Ուրիշ խմիչքները, նույնիսկ առավել թունդերը այդ խնդիրը լուծում են ավելի դանդաղ:

Հետաքրքիր է, որ եթե մարդը 5-10 րոպեի ընթացքում խմի մոտ 1 լիտրի չափ օղի՝ կմահանա:

«Վոդկա» տերմինը պաշտոնապես հաստատվել է Ելիզավետա I-ի կողմից 1751թ.-ի հունիսի 8-ին: Մինչ այդ այդ խմիչքին անվանել են «հացի գինի», «պոլուգառ» (կիսաայրված), «սամագոն»:

Օղու վաճառքի շահույթները կարելի է համեմատել նաֆթի եւ գազի վաճառքի շահույթների հետ: Եղել են ժամանակներ, որ ռուսական գանձարանի շահույթի 1/3-րդ մասը ապահովվել է միայն օղու վաճառքից:

Հետաքրքիր է, որ XVIII դարի կեսերին այն ամբողջ աշխարհում համարվել է էլիտար խմիչք:

Մինչ 1885թ.-ը օղու ամենաքիչ չափաբաժինը, որը կարելի էր գնել պանդոկից դուրս տանելու համար, կազմում էր մոտ 12, 3 լիտր՝ այսինքն մեկ դույլ:

Հակառակ տարածված առասպելի՝ ռուս հայտնի քիմիկոս Դմիտրի Մենդելեեւը ոչ մի կապ չունի օղու թնդության 40 տոկոսանոց հաստատված ստանդարտի հետ: Այդ ստանդարտը եղել է մինչ 1886թ.-ը, երբ գիտնականը պաշտպանում էր «Սպիրտի միացումը ջրի հետ» դոկտորական թեզը: Կարելի է ասել, որ այն ժամանակ օղու թնդության ստանդարտը միշտ եղել է 38, 3 տոկոս, սակայն հարմարավետության համար այն կլորացվել է 40-ի:
     Մեզ ծանոթ օղու շշերը հայտնվել են XIX դարի վերջերին (նրա արտոնագիրը կազմվել է 1894թ.-ին) եւ ստացել «Московская Особая» (Հատուկ Մոսկովյան) անվանումը:

Օղու հայրենիքի տիտղոսի համար պայքարում են երկու երկիր՝ Ռուսաստանը եւ Լեհաստանը: 1977-1982թթ.-ին գործը հասավ այն բանին, որ վեճը Լեհաստանի եւ ԽՍՀՄ-ի միջեւ ստիպված էր լուծել միջազգային դատարանը, որը եւ որոշում կայացրեց վերջինիս օգտին: Այսպիսով, պաշտոնապես օղու հայրենիք է ճանաչվել Ռուսաստանը, չնայած հպարտ լեհերը մինչ այսօր էլ չեն ճանաչում այդ որոշումը:

Նախորդ կետի հետ կապված եւս մեկ փաստ. ֆրանսերենում այդ խմիչքը ունի երկու անվանում՝ «vodka» եւ «wodka»: Առաջինը օգտագործվում է ռուսական օղու, մյուսը լեհականի համար:

Աշխարհի ամենաթունդ օղին արտադրվում է Շոտլանդիայում՝ «Pincer» ընկերության գործարաններում: Նրա արտադրանքի թնդության աստիճանը հասնում է 88, 8-ի: Այդ օղին պատրաստում են չինական շուկայի համար, քանի որ Չինաստանում 8 թվանշանը համարվում է հաջողակ թիվ: Այդ խմիչքի մեկ շշի արժեքը կազմում է մոտ 140 ԱՄՆ դոլար: Գերմանական «G-Spirits» ընկերության գործարանում թողարկվել է օղու հատուկ տեսակ, որի պարունակությունը ծորացել է «Playboy» -ի մոդելների կրծքերի վրայով: Օղին լցնում էին գեղեցկուհիների կրծքերին, այնուհետեւ կրկին հավաքում, լցնում էին շշերը: Ամեն մի շիշ ուներ իր գործարանային համարը եւ այն գեղեցկուհու ստորագրությունը, «որի վրայով նա անցել էր»:
     Աշխարհի ամենաթանկ օղին թողարկվում է Շոտլանդիայում եւ կոչվում է «Diva»: Սպիրտը պատրաստելուց հետո այն ֆիլտրում են կարելյան կեչու փայտածուխների, ավազի եւ մանրացրած ադամանդի փոշու միջով: Ամենի մի շիշը ձեւավորում են խոշոր թանկարժեք քարերով: Կախված տեսակից եւ քարերի չափերից՝ այդ օղու շշի արժեքը տատանվում է 5-ից 100 հզր. դոլար: Գոյություն ունի սեւ գույնի օղի: Այն թողարկվում է Մեծ Բրիտանիայում եւ ունի «Blavod» անվանումը: Հետաքրքիր է, որ բացի գույնից այն ոչնչով չի տարբերվում սովորական օղուց:
     Ռուսները առանձնահատուկ ձեւով են վերաբերվում օղուն, եւ երեւի այդ է պատճառը, որ Մոսկվայում գոյություն ունի աշխարհում եզակի օղու պատմության թանգարան:


     http://galatv.am/hy/interesting/75849768574/


    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7463 | 0 | 0
Facebook