Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

ԿԱՐԵՆ ԲԱԲԱԿԵԽՅԱՆ՝ ՕՊԵՐԱՏԻՎ ԾԱԾԿԱՆՈՒՆԸ «ԴԱԼԱԼ»

vestninews
Автор:
vestninews
22:53, Понедельник, 24 Июля, 2017 года
ԿԱՐԵՆ ԲԱԲԱԿԵԽՅԱՆ՝ ՕՊԵՐԱՏԻՎ ԾԱԾԿԱՆՈՒՆԸ «ԴԱԼԱԼ»

Նախկինում անրադարձել էինք ՀՀ-ում գործող «գործ տվողների» ինստիտուտին՝ սակայն պետք է տարբերակել իրական օպերատիվ աշխատակիցներին սրանցից: «Գործ տվողները» որպես կանոն ի տարբերություն օպերատիվ աշխատակիցների հավաքագրվում են հենց նույն հատուկ ծառայության աշխատակիցների կողմից, երբ այս կամ այն պատճառով հայտնվում են նրանց ուշադրության կենտրոնում, որից հետո արդեն սկսում են գործ տալ իրենց շրջապատի, աշխատանքային ընկերների վրա և ընդ որում սկսում են գործ տալ արդեն պատվերով, ցանկացածի վրա և ցանկացած փաստի շուըջ այս կատեգորիան գործ տալու դիմաց ստանում է պաշտոնի առաջխաղացում, ապօրինի գործերով զբաղվելու հնարավորություն։
     Այսօր կներկայացնենք գործ տվողների այս կատեգորիայի կարկառուն ներկայացուցիչներից մեկին՝ ով հարազատ մոր վրա գործ տալով հասավ մինչև գնդապետի կոչման և մարզային ոստիկանապետի պաշտոնին։
     Այսպես՝
     Կարեն Բաբակեխյան՝ օպերատիվ ծածկանունը «դալալ» .
     Նրա օպերատիվ գործում գրված է՝
     Հավաքագրվել է 1988 թ-ին դեռևս սովետական ԿԳԲ ի կողմից։
     Հավաքագրման առիթ է հանդիսացել Կարեն Բաբակեխյանի կողմից միլիցիայի օպերլիազոր աշխատելիս՝ խուզարկվող բնակարանից ոսկեղենի խոշոր չափի գողությունը։
     Այնուհետև ներդրվել է 88-ի շարժման մեջ։ Նրա ջանքերով ձերբակալվեցին և դատապարտվեցին 88-ի շարժման տղաների մեծ մասը։
     Անկախությունից հետո Բաբակեխյանի գործը վերանայվեց և նրան շնորհվեց «դալալ» օպերատիվ ծածկանունը, քանի որ այն ժամանակ արդեն կենտրոնի քրեական բաժնի պետ Կարեն Բաբակեխյանը զբաղվում էր գողացված ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով։
     Նրա հանրաճանաչ գործերը, որոնք նշված են անձնական գործում Դուբայի Գայանեի միջոցով ՀՀ-ից աղջիկների թրաֆիկինգը՝ Դուբայ և Թուրքիա:
     Գողացված մեքենաների ներկրում և վաճառք:
     Խարդախությունների կազմակերպում և ղեկավարում՝ այս դրվագներից հայտնիներն են թանկարժեք մեքենաների հափշտակությունները, որը ավարտվեց հանրահայտ «Տյունինգ» Արթուրի սպանությամբ
     ԱԱԾ նախկին աշխատակից Տիգրանի և նրա կնոջ կողմից բանկից 800.000 ԱՄՆ դոլարի հափշտակությունը։ Վերջում գործ տվեց երկուսի վրա էլ:
     Փոխվոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանությունը:
     Նորաշենի հանրահայտ աֆյորան՝ այս գործով փողերը հափշտակելուց հետո գործ տվեց «էսքո կոնցերնի» տնօրենի՝ իր համակուրսեցու վրա։ Արդյունքում նա կալանավորվեց և կորցրեց հինգ միլիոն դոլար։
     1996 թ-ին ԱԱԾ ում անձամբ խոշտանգել է Կիմ Բալայանին:
     2008-ին անձամբ մասնակցել է մարտի մեկի սպանդին, կրակել է ցուցարարների վրա:
     Ակտիվ զբաղվում է վաշխառությամբ:
     Չի եղել ոստիկանության գեթ մեկ ստորաբաժանում, որտեղ «դալալը» աշխատած լինի և նրա «գործ տալու» արդյունքում կալանավորված չլինեն մի քանի ոստիկանության աշխատակիցներ:
     Հարկ է նշել, որ պաշտոնանկությունից հետո Կարեն Բաբակեխյանի գործ տալու որակը ընկել է և վերջինս իր արժեքը պահելու համար անցել է գումարով և պատվերով գործ տալուն ընդ որում գնդապետ «դալալը» չի խորշում և ոչ մի բանից։ Անցած տարի կլորիկ գումարի դիմաց ցուցմունք է տվել և առերես պնդել այն մասին, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը անառակաբարո գործողություններ է կատարել իր նկատմամբ և հենց ինքը որպես տուժող միջնորդել է, որ իրեն ենթարկեն թքաբանական և պռակտոլոգիկ փորձաքննության:
     Ձայնագրում է իր բոլոր զրուցակիցներին։ Ունի սեփական ձայնադարանը, որը հիմնականում օգտագործում է շորթման համար։
     2015-ին ներդրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ և հենց նրա տված գործի արդյունքում Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից։
     Զգուշացեք՝ Կարեն Բաբակեխյանից՝ օպերատիվ ծածկանունը «դալալ»:
     Գործ տվող է

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
17525 | 0 | 0
Facebook